• Latest news

Ի՞նչ հետեւանքների կարող է հանգեցնել ինսուլինի հանդեպ անընկալունակությունը

28 սեպտեմբերի, 2021  11:43

Ինսուլինի հանդեպ անընկալունակության առկայությունը բարձրացնում է մեծ դեպրեսիվ խանգարման ռիսկը, պարզել են Նիդեռլանդների եւ ԱՄՆ գիտնականները։ Նոր հետազոտության արդյունքները նրանք հրապարակել են The American Journal of Psychiatry ամսագրում։

Ինսուլինառեզիստենտության ազդեցությունը (հյուսվածքների անընկալունակությունը ինսուլինի ազդեցության հանդեպ) հոգեվիճակի որոշ վտանգավոր խախտումների ատաջացման ռիսկի վրա արդեն հաստատված է։ Այժմ Ամստերդամի ազատ, Ամստերդամի, Ռոքֆելերի եւ Սթենֆորդի համալսարանների մասնագետները կարողացել են ուսումնասիրել լոնգիթյուդ (երկարաժամկետ) հետազոտության 600 մասնակիցների առողջության մասին տվյալները, դեպրեսիայի պատճառերն ու հետեւանքները։

Դիտարկումների սկզբում կամավորականների տարիքը միջինը 41 էր, եւ նրանք դեպրեսիայի կամ տագնապայնության նշաններ չունեին։ Հետազոտողները չափել են ինսուլինաանընկալունակության երեք ցուցիչ՝ արյան մեջ գլյուկոզայի մակարդակները քաղցելիս, իրանի ընդգրկումը եւ արյան մեջ տրիգլիցերիդների եւ բարձր խտության լիպոպրոտեինների («լավ խոլեստերինի») հարաբերակցությունը։

Պարզվել է, որ վերջինի չափավոր ավելացումը կապված էր մեծ դեպրեսիվ խանգարման նոր դեպքերի ռիսկի բարձրացման հետ 89 տոկոսով, իրանի ընդգրկման ավելացումը հինգ սանտիմետրով՝ 11 տոկոսով իսկ գլյուկոզայի մակարդակի ավելացումը 18 միլիգրամով՝ 37 տոկոսով։

Հետազոտողները պարզել են նաեւ, թե ինչպես է դեպրեսիայի զարգացման վրա ազդում ինսուլինաանընկալուակությունը։ Դրա համար ընտրել են 400 մասնակից, որոնց մոտ հետազոտության սկզբում ինսուլինի նկատմամբ անընկալունակություն չի եղել։ Ցուցիչներից վիճակագրական եւ կլինիկական առումներով նշանակալի էր արյան մեջ գլյուկոզայի պարունակությունը. այն մարդկանց մոտ, որոնց պարագայում դիտարկումների երկու տարվա ընթացքում զարգացել էր նախադիաբետ, մեծ դեպրեսիվ խանգարման ռիսկը 9 տարի անց մոնիթորինգի սկսվելուց հետո 2,66 անգամ ավելի էր։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել