• Latest news

Ինչպե՞ս է ասթման ազդում երեխաների մոտ կորոնավիրուսի ընթացքի վրա

28 սեպտեմբերի, 2021  15:39

Ասթման չի բարդացնում COVID-19-ի ընթացքը մինչեւ 21 տարեկան հիվանդների մոտ, ինչպես պարզել են ամերիկացի գիտնականները:

Medportal.ru-ի փոխանցմամբ՝ համաճարակի սկզբում ասթմայով տառապող մարդիկ ընդգրկված էին COVID-19-ի ռիսկի խմբում, սակայն հետագայում պարզվեց, որ այս հիվանդությունը չի մեծացնում ծանրության եւ մահացության վտանգը:

Մինչ այժմ ասթմայով տառապող հիվանդների մոտ COVID-19-ի դեպքերի վերաբերյալ դիտարկումները հիմնականում իրականացվել են չափահաս հիվանդների շրջանում: Փիթսբուրգի մանկական հիվանդանոցի մասնագետներն առաջիններից էին, ովքեր հավաքեցին տվյալներ մինչեւ 21 տարեկան հիվանդների մոտ ընթացքի ծանրության եւ կլինիկական արդյունքների վերաբերյալ:  

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ասթմայով տառապող հիվանդները գրեթե 4 անգամ ավելի հաճախ են հոսպիտալացվել COVID-19-ով, քան հիվանդություն չունեցող երեխաները: Բացի այդ, նրանց մոտ ավելի հավանական են եղել ախտանիշներ, ինչպիսիք են՝ ջերմությունը, հոգնածությունը, հեւռոցը, կրծքավանդակի ցավը եւ փսխումը:

Ուսումնասիրությունները նաեւ պարզել են, որ կորոնավիրուսը չի սրում ասթման։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել