• Latest news

2-րդ տեսակի դիաբետի ժամանակ COVID-19-ից մահվան ռիսկն ավելի մեծ է, քան 1-ին տեսակի դիաբետի. հետազոտություն

30 սեպտեմբերի, 2021  11:57

2-րդ տեսակի դիաբետի ժամանակ COVID-19-ից մահվան ռիսկը ավելի բարձր է, քան 1-ին տեսակի դիաբետի։ Այս մասին վկայում են ACCREDIT հետազոտության արդյունքները, որն իրականացրել են Մեծ Բրիտանիայի մասնագետները։

Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային համակարգի (NHS) տվյալներով՝ 1-ին տեսակի դիաբետ ունեցող մարդկանց մոտ կորոնավիրուսային վարակից մահվան ռիսկը 3,5 անգամ ավելի բարձր է, քան դիաբետ չունեցողների։ Իսկ ահա 2-րդ տեսակի դիաբետի դեպքում այդ ռիսկը բարձր է 2 անգամ։

Ինչպես նշում է Medportal.ru-ն, նոր հետազոտության արդյունքները, որը ներկայացվել է Դիաբետի ուսումնասիրման եվրոպական ասոցիացիայի (EASD) ամենամյա ժողովի ընթացքում, հերքում են այս եզրակացությունները։

Հետազոտության մեջ ներառված են եղել երկու տեսակի շաքարային դիաբետ ունեցող 1004 պացիենտներ, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով։ Միջին տարիքը՝ 74,1 տարեկան, նրանց մեծ մասը՝ տղամարդիկ (60,7 տոկոս)։ Մասնակիցների կեսից ավելին (56,2 տոկոս) ունեցել է դիաբետի տարբեր անոթային բարդություններ, օրինակ՝ նեւրոպաթիա կամ ռետինոպաթիա։

Պարզվել է, որ 2-րդ տեսակի դիաբետ ունեցող մարդկանց մոտ  մահվան ռիսկը հոսպիտալացումից հետո մեկ շաբաթվա ընթացքում  2,5 անգամ ավելի բարձր է եղել 1-ին տեսակի դիաբետ ունեցող պացիենտների համեմատ։ Հետազոտության հեղինակների կարծիքով՝ դա կարող է կապված լինել տարիքային գործոնի հետ. 2-րդ տեսակի դիաբետը առաջանում է տարեց մարդկանց մոտ եւ կարող է ուղեկցվել քրոնիկական այլ հիվանդություններով։

Գիտնականները նաեւ նշել են, որ դիաբետով հիվանդ յուրաքանչյուր տասներորդի համար պահանջվել է ինսուլինի ներերակային ներարկում բուժման ընթացքում, այդ թվում այն պացիենտների համար, որոնք նախկինում դրա կարիքը չունեին։ Մահացությունն այսպիսի մարդկանց շրջանում երկու անգամ ավելի ցածր էր նրանց համեմատ, ովքեր այլ բուժում էին ստանում։ Գիտնականները ենթադրել են, որ դա կարող է կապված լինել հիվանդների արյան մեջ շաքարի մակարդակի ավելի որակյալ կառավարման հետ, ինչը բարելավում է նրանց կենսակայունությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է