• Latest news

Կորոնավիրուսը կարող է բացասաբար անդրադառնալ տղամարդկանց առողջության վրա. մասնագետ

8 հոկտեմբերի, 2021  17:43

Կորոնավիրուսը կարող է բացասաբար անդրադառնալ տղամարդկանց առողջության վրա, պնդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ա. Ի. Եվդոկիմովի անվան բժշկական-ստոմատոլոգիական համալսարանի ուրոլոգիայի ամբիոնի վարիչ Դմիտրի Պուշկարը (Ռուսաստան):

Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի՝ կորոնավիրուսային վարակը, մասնագետի խոսքով, վատ է անդրադառնում տղամարդու օրգանիզմի վրա, իսկ հիվանդության դեմ պատվաստանյութը որեւէ բացասական ազդեցություն չի թողնում:

Հարցին, թե երբ կարող է կորոնավիրուսով վարակված տղամարդը մտածել երեխա ունենալու մասին, Դմիտրի Պուշկարը պատասխանել է, որ հիվանդությունից հետո նպատակահարմար է սպասել 3 ամիս:

«Մեր գիտնականները մեծ ներդրում ունեցան՝ ապացուցելով, որ առաջին 3-4 ամիսների ընթացքում օրգանիզմը փոփոխությունների է ենթարկվում, սակայն հույս ունենք, որ հետագայում ամեն բան կարգավորվում է», - ասել է մասնագետը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է