• Latest news

COVID-19-ը հաղթահարած եւ պատվաստված մարդկանց մոտ հայտնաբերել են B-լիմֆոցիտների աշխատանքի տարբերություններ

11 հոկտեմբերի, 2021  18:45

COVID-19-ը հաղթահարած եւ պատվաստված մարդկանց մոտ հայտնաբերել են B-լիմֆոցիտների աշխատանքի տարբերություններ, պարզել են ԱՄՆ հետազոտողները։ Նրանց աշխատանքի արդյունքները ընդունվել են հրապարակման Nature ամսագրում։

Պացիենտների օրգանիզմում հակամարմինների քանակը ժամանակի ընթացքում անխուսափելիորեն ընկնում է, եւ դա բարձրացնում է կրկնակի վարակման ռիսկը։ Այդ դեպքում օրգանիզմն ունի «պահեստային պլան», հիշողության В-բջիջները՝ B-լիմֆոցիտները, որոնք թույլ են տալիս իմունիտետին «հիշել» հակագենը շատ տարիներ եւ նրա կրկնակի ներթափանցման ժամանակ արագ արձագանքել մեծ քանակությամբ հակամարմիններ մշակելով։

Ռոքֆելերի համալսարանի գիտնականները համեմատել են կորոնավիրուսը հաղթահարած պացիենտների եւ 32 պացիենտի արյան նմուշները, որոնք մինչ այդ չէին վարակվել, բայց ստացել էին տարբեր մՌՆԹ պատվաստանյութերի (Moderna եւ Pfizer) 2 դեղաչափ։ Երկու դեպքում էլ գիտնականները հիշողության B-բջիջների նույն քանակություն են հայտնաբերել։

Պատվաստանյութի առաջին եւ երկրորդ դեղաչափի միջեւ B-լիմֆոցիտները ակտիվորեն էվոլյուցիայի են ենթարկվել եւ ավելի ուժեղ հակամարմիններ արտադրել։ Բայց երկու ամիս հետո պրոցեսը կանգ է առել՝ հակամարմիններն ավելի ուժեղ չէին դառնում։

Չնայած նրանցից որոշները կարող էին չեզոքացնել «դելտա» տարբերակը եւ կորոնավիրուսի այլ նոր տարբերակները, դրանց չեզոքացման ընդգրկումը չի մեծացել։ Ընդ որում՝ վարակը հաղթահարած պացիենտների մոտ B-բջիջները շարունակել են էվոլյուցիայի ենթարկվել եւ ավելի հզոր հակամարմիններ արտադրել՝ գործողության ավելի լայն սպեկտրով, անգամ մեկ տարի հետո։

Այս երեւույթի պատճառը, նշում են գիտնականները, կարող է լինել օրգանիզմի տարբեր արձագանքը վիրուսի ներթափանցմանը շնչուղիներով կամ վերջույթների անոթներով։ Գուցե, դեր է խաղում նաեւ վիրուսային մասնիկների երկարատեւ մնալը օրգանիզմում, քանի դեռ մարդը հիվանդ է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել