• Latest news

Կորոնավիրուսի համավարակը հանգեցրել է տագնապային խանգարումների եւ դեպրեսիայի աճի

12 հոկտեմբերի, 2021  23:37

Կորոնավիրուսի համավարակի ֆոնին կլինիկական դեպրեսիայի եւ տագնապային խանգարումների դեպքերը ամբողջ աշխարհում ավելացել են ավելի քան մեկ քառորդով։ Այս մասին տեղեկացվում է նոր հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են The Lancet ամսագրում։

Հետազոտողներն ուսումնասիրել են  5683 աղբյուր, որոնք պարունակում են բնակչության զննման տվյալներ կորոնավիրուսի համավարակի ժամանակ եւ ընտրել 46 հոդված, որոնք վերաբերել են դեպրեսիվ խանգարմանը, եւ 27 հոդված, որոնք վերաբերել են տագնապային խանգարումներին։ Հավաքված տվյալները օգտագործել են մետառեգրեսիայի մեթոդի օգնությամբ կլինիկական դեպրեսիայի եւ տագնապային խանգարումների տարածվածության մոդելը կառուցելու համար համավարակից առաջ եւ հետո։

Պարզվել է, որ համավարակից առաջ ամբողջ աշխարհում 2020թ. կհաշվվեր 193 մլն մարդ կլինիկական դեպրեսիայով։ Իսկ վերլուծությունը ցույց է տվել, որ իրականում այդ ցուցանիշը կազմում էր 246 մլն դեպք՝ նրանց թիվն ավելացել է 28 տոկոսով։ Տագնապային խանգարումների դեպքերի թիվը ավելացել է 26 տոկոսով. նրանք 374 մլն էին՝ ակնկալվող 298 մլն-ի փոխարեն։

Կանանց վրա համավարակը, պարզվել է, ավելի վատ է անդրադարձել. նրանց բաժին է ընկել կլինիկական դեպրեսիայի 35 մլն «ավելցուկային» դեպք եւ մոտ 52 մլն տագնապային խանգարում։ Ամենամեծ աճը վերաբերել է երիտասարդությանը։ 20-24 տարեկան 100 000 մարդու հաշվարկով՝ 1118 մեծ դեպրեսիայի եւ 1331 տագնապային խանգարման ավելցուկային դեպքեր։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է