• Latest news

Ո՞ր ախտանշանները կարող են վկայել օրգանիզմում աղի անբավարարության մասին

13 հոկտեմբերի, 2021  22:50

Ո՞ր նշանները կարող են վկայել այն մասին, որ մարդու օրգանիզմում աղը բավարար չէ: Այս մասին իր կարծիքն է հայտնել գաստրոէնտերոլոգ եւ սննդաբան Նատալյա Ստուկովան (Ռուսաստան):

Նրա խոսքով՝ աղն անհրաժեշտ է օրգանիզմին, քանի որ այն մասնակցում է բջջային մակարդակում նյութափոխանակության գործընթացներին: Աղի մեջ հայտնաբերված հանքանյութերն ապահովում են էլեկտրոլիտների հավասարակշռությունը, որոնք նատրիում են ներառում: Իսկ սննդակարգում աղի բացակայությունը կարող է ֆիզիկական հիվանդության եւ նույնիսկ որոշ առողջական խնդիրների հանգեցնել:

«Օրգանիզմում աղի բացակայության նշաններ կարող են լինել գլխացավը, գլխապտույտը, թուլությունը, սրտխառնոցը, սրտի անբավարարությունը, անկայուն հեմոդինամիկան»,- ասել է մասնագետը «Վեչերնյայա Մոսկվա»-յի հետ զրույցում:

Մասնագետը հիշեցրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաջարկությունը, որը մեծահասակներին օրական 2 գրամից ոչ ավել նատրիումի սպառում է խորհուրդ տալիս, ինչը հավասար է 5 գրամ սեղանի աղին:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել