• Latest news

Սա ուղղակիորեն խտրական մոտեցում է. Չի կարող անվճար պատվաստման այլընտրանքը լինի վճարովի թեստավորումը. Փաստաբան

15 հոկտեմբերի, 2021  17:43

Վճարովի թեստավորումը չի կարող այլընտրանք լինել անվճար պատվաստմանը. սա ուղղակիորեն խտրական մոտեցում է: Այս մասին «Դեպի բռնապետություն․ Հետընթաց իրավունքներից» պանելային քննարկման ժամանակ ասաց փաստաբան Արթուր Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, ամբողջ աշխարհն այսօր պայքարում է կորոնավիրուսի դեմ, սակայն Հայաստանում կիրառվող մեթոդները հակասահմանադրական են:

«Սա արդեն որերորդ անգամն է, որ Հայաստանի Հանրապետությունը իբր ուզում է լավ բան անել: Քննարկում են, թե դա լավ է թե վատ է, պատվաստումն է ճիշտ թե ոչ, սակայն, չգիտես, թե ինչու, կամ էլ լավ էլ գիտես, թե ինչու, ընտրում են ամենահակասահմանադրական մեթոդը:

Նույնը համայնքների խոշորացման հարցն էր: Քննարկում էին՝ լավ է խոշորացումը, վատ է խոշորացումը, մինչդեռ իրավաբանները գոռում-գոճում էին, ասում էին, որ համայնքների խոշորացման ժամանակ պետք է լսելի լինեն համայնքների բնակիչները: Լավ է խոշորացումը, վատ է խոշորացումը, դա բացարձակապես այլ հարթության մեջ է: Հարցի լուծման հակասահմանադրական ճանապարհ մի՛ քննարկեք:

Շատերը քննարկում են, ադյունավետ է պատվաստումը, անարդյունավետ է պատվաստումը, պատվաստվեն-չպատվաստվեն, բայց ընտրվել է պատվաստման հարկադրանքի մեթոդը, որը եւս հակասահմանադրական մեթոդ է: Հիմա մենք կամ իրավական պետություն ենք, կամ իրավական չենք: Եղել ենք իրավական, բայց էս վերջին մի քանի տարին չգիտես ինչու մենք մեզ այդպիսին չենք ուզում համարել», - ասաց մասնագետը:

Նրա խոսքով, սահմանադրությանո մեջ հստակ գրված է, որ մարդկանց հանդեպ չպիտի խտրականություն լինի, այդ թվում պատվաստվածի եւ չպատվաստվածի միջեւ: Դա բխում է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից:

«Կովիդի դեմ պայքարի հետ կապված հարցերի քննարկման համար պառլամենտական ասամբլեան հրավիրել էր քննարկում, վերջում էլ բանաձեւ էր ընդունել: Ո՞ր հարցերն էին այնտեղ կարեւորվում: Նախ, որ պատվաստումը պետք է այնպես ապահովվի երկրներում, որ մարդիկ խտրական վերաբերմունքի չենթարկվեն, եւ բոլորը, ովքեր ցանկանում են պատվաստվել, պատվաստվեն, իսկ պատվաստանյութը հավասարապես բոլորի համար հասանելի լինի: Նաեւ բոլոր պետություններին հորդորում են նախ քաղաքացիներին տեղեկացնել, որ պատվաստումը պարտադիր չէ, հարկադիր չէ, չեն կարող քաղաքացուն որեւէ մեխանիզմներով ստիպել, որ պատվաստվի, եւ երկրորդը, որեւէ խտրական վերաբերմունք չի կարող ցուցաբերվել այն անձի հանդեպ, ով չի ուզում պատվաստվել», - ասաց մասնագետը:

Փաստաբանի խոսքով, ասամբլեայում մասնակցում են ԵԽ անդամ երկրների եւ ԵՄ երկրների առաջնային մանդատ ունեցող կառույցների ներկայացուցիչները: Քվեարկությանը մասնակցում էին նաեւ Հայաստանից պատգամավորներ: Բանաձեւը ընդունվել էր 115 կողմ, 2 դեմ, 13 ձեռնպահ ձայներով է ընդունվել, քվեարկությանը մասնակցել էին նաեւ երկու ՀՀ պատգամավոր:

«Սա նշանակում է, որ ԵԽ անդամ երկրները ունեն կոնսենսուս, որ իրենց մոտ անելու են այն ամենը, որ քաղաքացիների կոնվենցիոն իրավունքները, խտրական վերաբերմունքի չենթարկվելու իրավունքները չխախտվեն:

Բայց գալիս ենք Հայաստանի Հանրապետություն, այստեղ հայելային հակառակ բանն է: Ոչ միայն թաքնված է այս պարտադրանքը, այլ հենց բացահայտ էլ ասում են, որ պարտադրում ենք, որ մարդիկ ընտրեն պատվաստումը: Կառավարության նիստում էլ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ասում էր, որ «իսկ ով ասեց, որ մենք բեռ ենք ավելացնում քաղաքացիների վրա, պատվաստումը անվճար է»:

Չի կարող անվճար պատվաստման այլընտրանքը լինի վճարովի թեստավորումը: Դրեք թեստավորումը անվճար, կամ գոնե խելամիտ գին, որ իրոք դա լինի արդյունավետ այլընտրանք: Իսկ մենք ի՞նչ ենք անում: Մի պահ իջեցրեցին գները, հետո հասկացան, որ իջեցրած գներով կարող է քաղաքացիները ընտրեն թեստավորումը, կարող է ֆինանսապես դա ձեռնտու լինի քաղաքացիներին, գները նորից բարձրացրեցին: 5000 էր, դարձավ արդեն 8000, հիմա էլ տեսնում են, որ կարող է դա էլ արդեն բավարար չլինի, քաղաքացիները միեւնույն է այլընտրանք ունենան, ընտրելու են երեք անգամ ամսեկան թեստավորումը: Սա ուղղակիորեն խտրական մոտեցում է», - ասաց մասնագետը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է