• Latest news

Հայաստանում 1150 հոգի դարձել է Հետպատերազմական շրջանում հոգեբանական աջակցության ծրագրի շահառու

18 հոկտեմբերի, 2021  13:53

Հայաստանում Հետպատերազմական շրջանում պետական ֆինանսավորմամբ իրականացվող հոգեբանական աջակցության ծրագրի շահառու է արդեն դարձել մոտ 1150 հոգի: Այս մասին լրագրողներին պատմել է հոգեբանական վերականգնման ծառայությունների մատուցման ծրագրի կառավարիչ Արտակ Գրիգորյանը:

Նրա խոսքով, այս պացիենտների հետ արդեն անցկացվել է ավելի քան 6200 սեանս, իսկ մինչեւ տարեվերջ սեանսների թիվը հավանաբար կհասնի 9500-ի: Ծրագրին մասնակցում են 60-ից ավել հոգեբաններ, ովքեր աշխատում են այս պացիենտների հետ ոչ միայն Երեւանում, այլ նաեւ մարզերում՝ շարժական խմբերի տեսքով:

ԱԻ նախարարի խորհրդական Անդրանիկ Հակոբյանի խոսքով, այս ծրագրի իրագործման համար կառավարությունը 100 մլն դրամ է հատկացրել, եւ աշխատանքները տարվում են արդեն մոտ 4 ամիս, իսկ համակարգում է ծրագիրը Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ծրագրի շահառու կարող են լինել պատերազմի արդյունքում տուժած մարդիկ՝ զոհված զինծառայողների ընտանիքները, հաշմանդամություն ստացած զինծառայողներն ու նրանց ընտանիքի անդամները, պատերազմական գործողությունների մասնակիցները, այդ թվում կամավորները, ինչպես նաեւ տեղահանվածները:

Ինչպես նշեց ԵՊԲՀ-ի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը, մի շարք ախտանիշներ կարող են ցույց տալ, որ մարդը հոգեբանական աջակցության կարիք ունի: Ավելին, երբեմն ինքը պացիենտը չի հասկանում, որ օգնության կարիք ունի, սակայն դա կարող են նկատել իրեն շրջապատող մարդիկ:

Եթե դուք նկատում եք, որ պատերազմի հետ առնչված մարդը ունի ուշադրության հետ կապված խնդիրներ, տրամադրության փոփոխություններ, չափից ավելի ուրախ տրամադրություն, որը կարող է հանկարծակի բացասական դառնալ, կամ եթե նկատում եք, որ այդ մարդու մոտ առկա է տագնապայինություն, գերզգոնություն, եթե նա շատ կտրուկ է վերաբերվում որոշ հարցերին, անսպասելի ռեակցիաներ է ունենում, եթե նկատում եք անքնություն, ապրումներ, որոնք թույլ չեն տալիս ապրել իրականության կյանքով, այդ ամենը նշանակում է, որ նա օգնության կարիք ունի:

Մասնագետի խոսքով, պետք չէ վախենալ հոգեբանին դիմելուց. հոգեբանական ծառայությունը չի վնասելու տուժածին, ընդհակառակը, օգնելու է ավելի արագ վերականգնվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել