• Latest news

Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի

18 հոկտեմբերի, 2021  17:00

Իրականում պատվաստումներին դեմ հանդես եկող «համոզված» մարդիկ չկան՝ մոտ 8-10 տոկոս տարբեր երկրներում, սակայն նրանք մեծ աղմուկ են բարձրացնում, եւ իրենց գործունեության պատճառով մարդիկ կասկածներ ունեն պատվաստվել, թե ոչ: Նման կարծիք է հայտնել սենատոր, մանկաբույժ, Ռուսաստանի վաստակավոր բժիշկ Վլադիմիր Կրուգլին:

Նրա խոսքով՝ կորոնավիրուսի եւ դրա դեմ պատվաստանյութերի վերաբերյալ բազմաթիվ անգրագետ, երբեմն դիտավորյալ կեղծ տեղեկություններ են այսօր տարածվում որոշ լրատվամիջոցների, բլոգերների, YouTube-ի եւ տելեգրամ ալիքների օգտատերերի եւ այլոց կողմից: Մասնագետի խոսքով՝ նրանք նպատակաուղղված բացասական եւ սխալ տեղեկատվություն են տարածում, մինչդեռ նրանց փաստարկները սովորաբար զուրկ են տրամաբանությունից եւ ողջամտությունից:

Նման աղբյուրների նկատմամբ, ըստ Կրուգլիի, անհրաժեշտ է ձեռնարկել ամենախիստ միջոցները՝ ընդհուպ մինչեւ արգելափակում, երբ խոսքն առցանց աղբյուրների մասին է, քանի որ դրանց գործունեությունը վտանգավոր է պետության համար՝ ոչ պակաս վտանգավոր, քան ծայրահեղականության կոչերը:

Ինչպես նշել է Կրուգլին, պատվաստումներին դեմ հանդես եկողների գործունեությունը ոչ մի կապ չունի խոսքի ազատության կամ սեփական կարծիք արտահայտելու հետ, քանի որ նրանք չեն խոսում իրենց փորձի մասին, այլ վախեցնում են մարդկանց պատվաստումների հետեւանքով «բարդություններով» եւ «մահերով»:

Երբեմն նման մարդիկ պատժվում են օրենքով, բայց, ըստ Կրուգլիի՝ չափազանց հազվադեպ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ