• Latest news

Գիտնականները գնահատել են Pfizer, Moderna եւ Johnson & Johnson պատվաստանյութերի առաջացրած իմունային պատասխանը

19 հոկտեմբերի, 2021  11:44

Pfizer եւ Moderna դեղամիջոցներով պատվաստված մարդկանց մոտ հակամարմինների արտադրությունը կրճատվել է պատվաստումներից 6 ամիս անց: Այնուամենայնիվ, Johnson & Johnson պատվաստանյութ ստացածների մոտ հակամարմինների տիտրերը կայուն են մնացել 8 ամիս: Այս մասին ասվում է The New England Journal of Medicine-ում հրապարակված հետազոտության մեջ:

Հյուսիսային Կառոլինայի համալսարանից եւ Դիակոնիս Բետ Իսրայել բժշկական կենտրոնից մասնագտները համեմատել են հակամարմինների եւ T-բջիջների արտադրությունը 61 մարդու մոտ: Նրանցից 31-ը ստացել են Pfizer պատվաստանյութը, 22-ը` Moderna, իսկ 8-ը` Johnson & Johnson։

Չափումները կատարվել են ամբողջական իմունիզացիայից 2-4 շաբաթ անց  մինչեւ 8 ամիս:

«мРНК պատվաստանյութերն ունեին հակամարմինների բարձր արձագանք, որը կտրուկ նվազեց վեցերորդ ամսվա ընթացքում եւ շարունակեց նվազել ութերորդի ընթացքում»,-ասում է հետազոտողներից մեկը՝  Դեն Բարուհը:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Pfizer դեղամիջոցին ի պատասխան հակամարմինների չեզոքացման տիտրը ավելի բարձր եւ տեւական էր:Johnson & Johnson պատվաստումից հետո հակամարմինների արտադրությունը սկզբում համեմատաբար ցածր էր, բայց կայուն է մնացել դիտարկման ամբողջ ընթացքում: Միեւնույն ժամանակ, հետազոտողները շեշտում են, որ COVID-19-ից պաշտպանություն ապահովելու համար անհրաժեշտ հակամարմինների արտադրության նվազագույն մակարդակները դեռ որոշված ​​չեն:

 «Նույնիսկ չեզոքացնող հակամարմինների արտադրության նվազման դեպքում T- բջիջների կայուն արձագանքը եւ չեզոքացնող հակամարմինների պատասխանը ութերորդ ամսվա ընթացքում կարող են բացատրել, թե ինչու են պատվաստանյութերը շարունակում ապահովել համապարփակ պաշտպանություն ծանր COVID-19-ից»,-ասում է հետազոտության ղեկավար Այ Ռիս Քոլիերը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ