• Latest news

Մասնագետները մտահոգված են չպատվաստված ապագա մայրերի ցուցանիշով

19 հոկտեմբերի, 2021  15:41

COVID-19-ով ծանր հիվանդներից յուրաքանչյուր վեցերորդը չպատվաստված հղի է: Այս մասին են վկայում Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության վիճակագրության տվյալները, որոնց հղում է անում ՀՀ Առողջապահության նախարարությունը:

Ծառայության տվյալներով` 2021 թվականի հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում COVID-19-ով վարակված և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում հայտնված 118 հիվանդից 20-ը, ովքեր արտամարմնային թաղանթային օքսիգենացիայի կարիք են ունեցել, ապագա մայրիկներ են եղել:

Նրանցից 19-ը պատվաստված չեն եղել, մյուսները` 1 դեղաչափ:

Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության այս տվյալներն ապացուցում են այն մտավախությունները, որ հղի կանանց և պտղի համար COVID-19-ը կարող է լուրջ վտանգ ներկայացնել:

Իսրայելի բժիշների մեկ այլ հետազոտության համաձայն` հղիության վերջին փուլերում հիվանդությունը վտանգավոր է ապագա մայրիկների և երեխայի համար, և COVID-19 հաստատված հղիների ծննդալուծումն ավելի շատ բարդություններով է ուղեկցվում, քան առողջ ծննդկանների դեպքում:

Մասնագետները մտահոգված են չպատվաստված ապագա մայրերի ցուցանիշով՝ այն անհիմն մտավախությունների ֆոնին, որոնք հաճախ հակապատվաստումային արշավների հետևանք են:

Մեկ այլ` «Maternal-Fetal and Neonatal Medicine» ամսագրում օրերս հրապարակված փաստերը ցույց են տալիս, որ COVID-19-ով վարակված կանայք հղիության ընթացքում և ծննդաբերելուց հետո ավելի հակված են գեստացիոն դիաբետի, լեյկոցիտների քանակի նվազման և շնչառական խնդիրների:

Իսրայելական «Mayanei Hayeshua» բժշկական կենտրոնի 2471 կանանց հետազոտության արդյունքները վկայում են, որ հիվանդությունը կարող է նաև շնչառական խնդիրներ առաջացնել նորածինների նոտ:

Հղիության 3-րդ եռամսյակում գտնվող հղիների բժշկական քարտերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վարակված հղիների մեկ երրորդն (33%) ունեցել է հիվանդության ախտանշաններ, և հենց այս խմբում են եղել ամենածանր բարդությունները, որոնց հավանականությունը 20%-ով ավելի բարձր է, քան քովիդ բացասական հղիների շրջանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է