• Latest news

Հայաստանում կորոնավիորսի ներարգանդային վարակի դեպք է գրանցվել. մասնագետ

20 հոկտեմբերի, 2021  11:11

Դելտա շտամմի տարածմանը զուգահեռ, նկատվում է հղիների հոսպիտալացման դեպքերի աճ։ Հղիության վաղ շրջանում կորոնավիրուսով վարակվելը կարող է հանգեցնել վաղաժամ ծննդաբերության կամ վիժելուն։ Ավելին, երկրում գրանցվել է նաև ներարգանդային թոքաբորբի դեպք։ Այդ իսկ պատճառով մասնագետները հորդորում են, որ պատվաստվեն նաև հղիները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում  ասաց Համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանը։

Նրա խոսքով շատերն այսօր մոռանում են հակահամաճարակային կանոնների մասին, չնայած դրանք դեռ շարունակում են արդիական մնալ: Շատ կարեւոր է շարունակել դիմակ կրել, հատկապես բուժհաստատություններում, որտեղ պատվաստումներ են անցկացնում։

«Պատվաստման գործընթացն այսօր բավական ինտենսիվ է, անգամ հերթեր են գոյանում առաջնային օղակի բուժհաստատություններում, եւ շատ ցանկալի է, որպիսի այնտեղ հատկապես պահպանվեն հակահամաճարակային կանոնները, որ մարդը, գնալով կանխարգելիչ միջոցառման, այնտեղ չվարակվի, եւ պատվաստման գործընթացը լրացուցիչ ռիսկային գործոն չդառնա», - ասաց մասնագետը լրագրողների հետ զրույցում:

Փակ տարածքներում, որտեղ մեծ թվով մարդիկ են կուտակվում եւ ցուրտ եղանակի պատճառով բավարար օդափոխություն չի ապահովվում, վարակի փոխանցման հավանականությունը լրջորեն մեծանում է: Վարակից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հետեւել հակահամաճարակային կանոններին եւ բուժհաստատություններում անպայման դիմակ կրել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է