• Latest news

3 հայտնի միֆ մրսածության եւ գրիպի մասին

23 հոկտեմբերի, 2021  10:33

Թեեւ այսօր շատ տեղեկություններ կարելի է գտնել մրսածության եւ գրիպի մասին, դեռեւս շատ են միֆերը, որոնց մարդիկ շարունակում են հավատալ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը.

Միֆ 1. Մրսածության ժամանակ չի կարելի կաթնամթերք օգտագործել

Սա, իհարկե, միֆ է, սակայն պետք է հաշվի առնել, որ, օրինակ, կաթ խմելը կարող է խտացնել խորխը, ինչը կդժվարացնի շնչառությունը։ Սակայն կաթը չի «ստիպում» օրգանիզմին ավելի շատ խորխ արտադրել։

Ավելին, բժիշկները հաճախ խորհուրդ են տալիս հիվանդ ժամանակ կաթնամթերքներ օգտագործել, քանի որ դրանք սովորաբար մեծ կալորիականություն ունեն եւ կարող են փոխհատուցել ախորժակի կորստի բացասական հետեւանքները:

Միֆ 2. Եթե ջերմություն չունեք, վարակիչ չեք

Ե՛վ մրսածությունը, եւ՛ գրիպը խիստ վարակիչ են, եւ բարձր ջերմություն ունենալը բացարձակապես կապ չունի ուրիշներին վարակելու ռիսկի հետ:

Ըստ ամրիկյան CDC-ի՝ առողջ մեծահասակների մեծ մասը կարող է վարակել ուրիշներին գրիպի ախտանիշների ի հայտ գալուց մեկ օր առաջ եւ դրանից հետո հինգ օր՝ անկախ նրանից, թե որքան բարձր է ջերմությունը: Իսկ թուլացած իմունային համակարգ ունեցող որոշ երեխաներ կարող են վարակիչ լինել մեկ շաբաթից ավելի:

Միֆ 3. Եթե թաց մազերով դուրս գաք, կարող եք հիվանդանալ

Թաց մազերի պատճառով գրիպով վարակվել, իհարկե, անհնար է, սակայն թաց մազերով դուրս չգալու զգուշացումը տրամաբանական է. սառչելը լրացուցիչ բեռ է ստեղծում իմունային համակարգի վրա, եւ բակտերիաներն ու վարակները, որոնք արդեն ձեր օրգանիզմում են, հնարավորություն կունենան ավելի լավ «հարմարվել» եւ զարգանալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է