• Latest news

Թոքերի քաղցկեղ. ի՞նչ ախտանիշ է առաջանում քայլելու ժամանակ

25 հոկտեմբերի, 2021  14:37

Թոքերի քաղցկեղի զարգացման դեպքում հազը սովորաբար դրսեւորվում է սկզբնական փուլում: Բայց կան այլ ախտանիշներ, որոնք կարող են շատ ավելի վաղ ի հայտ գալ: Այդ ախտանիշներից են, օրինակ, մարմնի հավասարակշռության պահպանման հետ կապված խնդիրները:

Թոքերի քաղցկեղի դեպքում հավասարակշռության պահպանման հետ կապված խնդիրները վերագրվում են ուռուցքի՝ նյարդային համակարգի վրա ազդելու ունակությանը, հայտնում է WebMD-ը:
Ըստ գիտնականների՝ թոքերի մանր բջջային քաղցկեղը, որն ազդում է նյարդային համակարգի վրա, կապված է հավասարակշռության խնդիրների հետ, քանի որ ազդում է մկանների աշխատանքի վրա: Տուժած անձը կարող է գլխապտույտ զգալ, կորցնել հավասարակշռությունը քայլելիս կամ դժվարանալ վեր կենալ:

Նման խնդիրներ, ըստ մասնագետների, կարող են առաջանալ վերին խոռոչ երակների գերծանրաբեռնվածության հետեւանքով աջ թոքի վերին հատվածում ուռուցքի ճնշման պատճառով։

Իհարկե, գլխապտույտի կամ անհավասարակշռության ոչ բոլոր դեպքերն են վկայում քաղցկեղի մասին. դրանք կարող են առաջանալ նաեւ գլխի վնասվածքների, միգրենի նոպաների, ոտքերի նյարդերի վնասման եւ տեսողության խանգարումների հետեւանքով: Բայց երբ թոքերի քաղցկեղ է առաջանում, դրանք ուղեկցվում են լրացուցիչ ախտանիշներով՝ շնչահեղձությամբ, ձայնի փոփոխություններով, կրծքավանդակի ցավով։

Ամեն դեպքում, միայն բժշկական հետազոտությունը կարող է ճշգրիտ ախտորոշել թոքերի քաղցկեղը, ինչպես եւ ցանկացած այլ հիվանդություն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է