• Latest news

Ինչպե՞ս է սննդակարգն ազդում քաղցկեղի զարգացման վրա

26 հոկտեմբերի, 2021  09:45

Բեռնաթափման սննդակարգն օգնում է դանդաղեցնել քաղցկեղային ուռուցքների զարգացումը, ինչպես պարզել են ԱՄՆ-ի գիտնականները: Նրանց աշխատանքի արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում։

Քաղցկեղային բջիջները շատ գլյուկոզա են սպառում, եւ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ու Դանա-Ֆարբերի ուռուցքաբանության ինստիտուտի գիտնականները ենթադրել են, որ բեռնաթափման կամ կետոգենային սննդակարգերը կարող են ազդել ուռուցքի աճի վրա՝ կրճատելով հասանելի նյութի քանակը: Սակայն ենթաստամոքսային գեղձի ուռուցքներով մկների վրա նախնական փորձերը ցույց են տվել, որ բեռնաթափման սննդակարգը շատ ավելի մեծ ազդեցություն է թողնում ուռուցքի զարգացման վրա, քան կետոգենային սննդակարգը: Սա նշանակում է, որ գլյուկոզայի պարունակությունը մեծ դեր չի խաղում ուռուցքների աճի դանդաղեցման գործում:

Հետազոտողները վերլուծել են ենթաստամոքսային գեղձի ուռուցքների աճը եւ սննդանյութերի պարունակությունը մկների մոտ, որոնք համապատասխանաբար՝ սովորական, բեռնաթափման եւ կետոգենային սննդակարգ են ունեցել: Վերջին երկուսի դեպքում մկների արյան մեջ գլյուկոզայի մակարդակը նվազել է: Սակայն բեռնաթափման սննդակարգի դեպքում նվազել է նաեւ լիպիդների մակարդակը, մինչդեռ կետոգենային սննդակարգի դեպքում այն աճել է: Առանց լիպիդների, քաղցկեղային բջիջները չեն կարող կառուցել իրենց բջջային թաղանթները, ինչը ստիպում է նրանց ինքնուրույն զբաղվել այդ նյութերի արտադրությամբ: Միեւնույն ժամանակ, նրանց համար կարեւոր է պահպանել հագեցած եւ չհագեցած ճարպաթթուների հավասարակշռությունը, ինչի համար նրանց անհրաժեշտ է ստեարիլ-CoA դեսատուրազա (SCD)՝ ֆերմենտ, որը առաջինը վերածում է երկրորդին:

Երկու սննդակարգերն էլ նվազեցրել են SCD-ի ակտիվությունը, սակայն կետամինային սննդակարգի դեպքում քաղցկեղային բջիջները բավարար լիպիդներ են ունեցել։ Բեռնաթափման սննդակարգին հետեւող մկները չեն կարողացել լրացնել ճարպաթթուների պակասը ո՛չ սննդից, ո՛չ էլ իրենց «արտադրության» օգնությամբ։ Նրանց ուռուցքի աճը զգալիորեն դանդաղել է։ Նախկինում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով 1165 հիվանդների տվյալների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ճարպերի բարձր պարունակությամբ եւ ածխաջրերի ցածր պարունակությամբ սննդակարգերը կարող են կապված լինել պացիենտի կյանքի տեւողության մեծացման հետ: Միեւնույն ժամանակ, հետազոտողները քաղցկեղով հիվանդներին բեռնաթափման սննդակարգ խորհուրդ չեն տալիս՝ դրան դժվար է հետեւել, եւ այն կարող է ծանր կողմնակի ազդեցություններ ունենալ: Միաժամանակ չհագեցած ճարպաթթուների առկայությունից քաղցկեղային բջիջների կախվածության բացահայտումը կարող է օգտագործվել քաղցկեղի բուժման նոր մեթոդների մշակման համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել