• Latest news

Կորոնավիրուսը կարող է ուղղակիորեն խոցել ուղեղի արյան անոթների բջիջները. հետազոտություն

27 հոկտեմբերի, 2021  18:58

Կորոնավիրուսը կարող է ուղղակիորեն խոցել ուղեղի արյան անոթների բջիջները։ Այս նոր հետազոտությունը ցույց է տվել, որի արդյունքները, որոնք հրապարակվել են Nature Neuroscience ամսագրում, կարող են բացատրել, թե կոնկրետ ինչն է բազմաթիվ նյարդաբանական խանգարումներ առաջացնում:

Ինչպես հայտնում է Medportal.ru-ն, նոր հետազոտության ընթացքում Գերմանիայից, Իսպանիայից եւ Ֆրանսիայից մի խումբ գիտնականներ ուսումնասիրել են COVID-19-ի մահացած 17 հիվանդի ուղեղի էնդոթելի բջիջները։ Որպես վերահսկիչ խումբ՝ հետազոտությունը ներառել է 23 մարդու, ովքեր մահացել են այլ պատճառներով:

Ինչպես պարզվել է, կորոնավիրուսից մահացած հիվանդների ուղեղում մահացած մազանոթների թիվն ավելացել է վերահսկիչ խմբի համեմատ։

Հետազոտողները նաեւ մի շարք փորձարկումներ են անցկացրել մկների վրա, որոնք հստակ ցույց են տվել, որ կորոնավիրուսն իսկապես կարող է ուղղակիորեն վնասել եւ ոչնչացնել էնդոթելի բջիջները։ Գիտնականները ենթադրել են, որ այս վնասը նվազեցնում է արյան հոսքը դեպի ուղեղի որոշակի հատվածներ, ինչը հանգեցնում է ճանաչողական խանգարումների և մեծացնում է նեյրոդեգեներատիվ հիվանդությունների ռիսկը:

Այս բացահայտումն օգնում է բացատրել, թե ինչն է նյարդաբանական ախտանիշներ առաջացնում, որոնք ի հայտ են գալիս ոչ միայն COVID-19-ի սուր, այլեւ երկարաժամկետ փուլում, այդ թվում՝ ինսուլտի կամ էպիլեպտիկ նոպաների ռիսկը:

Կենդանի մոդելների վրա փորձարկումները նաեւ ցույց են տվել, որ էնդոթելիային բջիջների վնասումը կարող է պոտենցիալ կերպով շրջելի լինել: Գիտնականները նաեւ ենթադրել են, որ պատվաստումը կարող է նվազեցնել վիրուսի կողմից արյունաուղեղային պատնեշի վնասը բեկումնային վարակի դեպքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել