• Latest news

Գիտնականները գտել են COVID-19-ի ծանր ընթացքը կանխատեսելու միջոցը

28 հոկտեմբերի, 2021  14:37

Մարդու ԴՆԹ մեթիլավորման մարկերներով կարելի է որոշել ոչ միայն COVID-19-ի առկայությունը, այլեւ կանխատեսել, թե որքան ծանր կարող է ընթանալ հիվանդությունը։ Այսպիսի եզրակացության են եկել ԱՄՆ գիտնականները, որոնք իրենց նոր հետազոտությունը հրապարակել են Communications Medicine ամսագրում։

Էքսպրես-թեստերի եւ հակամարմինների թեստերի մեծ մասը  բազմաթիվ կեղծ բացասական արդյունքներ են տալիս։ Բացի այդ, դրրանցով չի կարելի ասել՝ բազմանո՞ւմ է արդյոք վիրուսը եւ ինչպիսի՞ն կլինի հիվանդության ելքը։

Կոլորադոյի համալսարանի հետազոտողները առաջարկել են օգտագործել մարկերների անալիզը՝ կապված ԴՆԹ մեթիլավորման հետ, պրոցես, որի դեպքում մոլեկուլը մոդիֆիկացվում է առանց նուկլեոտիդային հետեւողականության փոփոխության։

Գիտնականները հավաքել են COVID-19-ով 164 պացիենտի եւ 296 առողջ մարդկանց վերջույթների արյան նմուշները։ Էպիգենոմի անալիզի արդյունքներով հետազոտողները կարողացան գտնել SARS-CoV-2-ի համար սպեցիֆիկ գենետիկ մարկերներ, ինչպես եւ մարկերներ, որոնցով կարելի է ենթադրել հիվանդության ծանրությունը։ Մասնագետներն ընդգծում են, որ վերջիններն առկա էին պացիենտների արյան մեջ արդեն արյան առաջին վերցնելու ժամանակ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել