• Latest news

Սխալ բուժման պատճառով փսորիազով պացիենտները ծայրահեղ ծանր վիճակում են հայտնվում. մասնագետներ

29 հոկտեմբերի, 2021  14:45

Փսորիազի մասին իրազեկման խնդիրն այսօր արդիական է ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում. թերի իրազեկման պատճառով հանրության շրջանում մեծ տարածում են ստանում կեղծ մոտեցումներ, որոնք հաճախ վնասակար են պացիենտների համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության մաշկավեներաբանության գծով խորհրդատու, ՀՀ ԱՆ մաշկաբանության ազգային կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը:

Մասնագետի խոսքով, բազմաթիվ կենտրոններ այսօր առաջարկում են փսորիազի «վերջնական» բուժում ընդամենը մեկ ամսում, ոմանք՝ նույնիսկ մի քանի օրում: Գովազդային նյութերի հետ նաեւ լուսանկարներ են հրապարակում՝ պսորիազով ախտահարված մաշկ, կողքը՝ առողջ մաշկ: Իրականում փաստ չի, որ երկու նկարներում նույն մարդն է, բայց այս հիվանդությամբ տառապող պացիենտները սովորաբար չեն մտածում այդ մասին եւ չեն փորձում իրականությունը պարզել: Քանի որ բժիշկներից նրանք լսել են, որ իրենց հիվանդությունն անբուժելի է, նրանք պատրաստակամորեն դիմում են «արդյունավետ» բուժում խոստացողներին:

Նման դեպքերում պացիենտները մեծ գումարներ են ծախսում, իսկ բուժումը, իհարկե, լինում է անարդյունավետ, քանի որ փսորիազը իրոք չունի վերջական բուժում: Վատագույն դեպքում այս պացիենտները ոչ միայն չեն ստանում ցանկացած արդյունքը, այլ նաեւ ավելի են վատացնում իրենց վիճակը, եւ բժիշկներին են դիմում արդեն ծայրահեղ ծանր վիճակում:

«Մեծ մասին կարողանում ենք հանել էդ վիճակից, բայց դժբախտաբար ունենում ենք դեպքեր, երբ սխալ բուժումը այնպիսի հետեւանքներ է ունենում, որոնք շտկել այլեւս հնարավոր չի լինում», - ասաց մաշկաբանը:

Նրա խոսքով, որոշ պացիենտներ, հույս ունենալով ազատվել փսորիազից, ինքնուրույն սկսում են օգտագործեկ անհասկանալի ծագման հավելումներ, խոտաբույսեր եւ այլ միջոցներ, որոնց մասին տեղեկանում են համացանցից եւ որոնց օգտագործումը լավագույն դեպքում ուղղակի գումարի վատնում է լինում, իսկ վատագույն դեպքում՝ վնաս հասցնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է