• Latest news

Կորոնավիրուսն ինչպե՞ս է ազդում փսորիազի ընթացքի վրա. Ինչպե՞ս պաշտպանվել բարդություններից

29 հոկտեմբերի, 2021  15:20

Պանդեմիայի սկզբնական շրջանում հստակ պատկերացումներ չկային այն մասին, թե կորոնավիրուսային վարակն ինչպես է ազդում փսորիազի ընթացքի վրա: Սակայն հիմա տվյալները շատ ավելի շատ են, եւ արդեն հայտնի է, որ քովիդը նույնիսկ թեթեւ ընթացքի դեպքում իրոք ազդում է փսորիազի ընթացքի վրա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության մաշկավեներաբանության գծով խորհրդատու, ՀՀ ԱՆ մաշկաբանության ազգային կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը:

«Ծանր դեպքերում մենք ունենում ենք թե՛ քովիդի ծանր ընթացք, եւ թե՛ փսորիազի ծանր ընթացք, եւ այս երկու հիվանդությունները միասին բուժել պրակտիկորեն դառնում է անհնար, եւ մենք ունենում ենք ոչ այնքան ցանկալի ելքեր», - ասաց մասնագետը:

Նրա խոսքով, քովիդի բուժումը եւս կարող է ազդել փսորիազի ընթացքի վրա: Եղել են դեպքեր, երբ քովիդի բուժման ընթացքում փսորիազը հետ է զարգացել: Դա պայմանավորված է նրանով, որ քովիդի բուժման ժամանակ օգտագործվում է դեքսամետազոն դեղամիջոցը, որը, ճնշելով իմունային համակարգը, ազդում է նաեւ փսորիազի վրա:

Երբ փսորիատիկ բլթերը դեղամիջոցի ազդեցության տակ անհետանում են պացիենտների մաշկից, վերջիններս ուրախանում են, բայց խնդիրն այն է, որ հետո, երբ պացիենտը այլեւս չընդունի դեքսամետազոն, նրա մաշկային խնդիրները վերականգնվելու եւ սրվելու են, եւ պահանջվելու են շատ բարդ մոտեցումներ՝ հիվանդին այդ վիճակից դուրս բերելու համար:

Բոլոր այս խնդիրներից խուսափելու համար մաշկային հիվանդություններ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում պաշտպանվել կորոնավիրուսով վարակվելուց՝ պատվաստվել:

Ինչպես նշեց Հովհաննես Հովհաննիսյանը, կան մաշկային հիվանդություններ, որոնց ժամանակ ցանկալի չի պատվաստվել, քանի դեռ դրանք սրացման շրջանում են: Սակայն երբ սրացման շրջանը հաղթահարվում է, պատվաստվել կարելի է եւ նույնիսկ անհրաժեշտ է:

Մասնագետի խոսքով, փորձը ցույց է տալիս, որ քովիդի ծանր ընթացքը բերում է մաշկային հիվանդությունների սրացման, ծանր ընթացքի եւ այնպիսի հետեւանքների, որոնց դեմ պայքարելը լինում է շատ դժվար: Իսկ պատվաստումը նվազեցնում է ծանր ընթացքի եւ դրան հետեւող բոլոր խնդիրների հավանականությունը:

Երբեմն պատվաստումից հետո մաշկային հիվանդությունների որոշակի սրացում է գրանցվում, բայց դա, մասնագետի խոսքով, չի ազդում բուժման ընթացքի վրա եւ լրացուցիչ խնդիրներ չի ստեղծում: Ընդհակառակը, բժիշկները, իմանալով, որ պացիենտը ինչ-որ չափով պաշտպանված է քովիդի ծանր ընթացքից եւ նրա պատճառով առաջացող մարդություններից, շարունակում են նրա մաշկային հիվանդությունների բուժումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է