• Latest news

Գիտնականները կորոնավիրուսի դեմ պատվաստման նոր միջոց են գտել

8 նոյեմբերի, 2021  19:28

Կորեայի եւ ԱՄՆ-ի գիտնականները մշակել են մաշկի բջիջներին մոլեկուլներ հասցնելու նոր միջոց, որը սկզբունքորեն նման է բժշկական բանկաների աշխատանքին: Այս մեթոդը, որի մասին հոդվածը հրապարակվել է Science Advances ամսագրում, կարող է օգտագործվել նաեւ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը օրգանիզմ հասցնելու համար։

Կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարելու համար մշակվել են բազմաթիվ պատվաստանյութեր, որոնց զգալի մասի գործողությունը հիմնված է նուկլեինաթթուների աշխատանքի վրա։ Վերջիններս ներթափանցում են մարդու բջիջների մեջ եւ ստիպում նրանց իմունային պատասխան առաջացնող սպիտակուցներ արտադրել։ Սակայն եթե նուկլեինաթթուներն իրենց փոխակերպման ընթացքում պաշտպանված չեն, դրանք արագորեն դեգրադացվում են:

Ռաթգերսի համալսարանի եւ GeneOne Life Science-ի գիտնականները հայտնաբերել են նուկլեինաթթուները փոխադրելու նոր եղանակ, որն աշխատանքի սկզբունքով նման է բժշկական բանկաներին: Հատուկ պոմպի միջոցով ԴՆԹ-ի ներդրումից հետո ներարկման տեղում ճնշումը նվազում է մինչեւ մթնոլորտային ճնշումից ցածր մակարդակի: Ընդ որում մաշկի շերտերում ստեղծվում են լարվածության եւ թուլացման տարածքներ, ինչը հանգեցնում է բջիջների մեջ ԴՆԹ-ի մոլեկուլների ներթափանցմանը։

Մկների վրա կատարված փորձերի ժամանակ այս մեթոդով կորոնավիրուսի դեմ ԴՆԹ պատվաստանյութի ներդրումն առաջացրել է ուժեղ իմունային պատասխան՝ 100 անգամ ավելի ուժեղ, քան սովորական ներարկումովը։ Ներկայումս հետազոտողները սկսում են կլինիկական փորձարկումների երկրորդ փուլը՝ արդեն մարդկանց վրա:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել