• Latest news

Ո՞ր ըմպելիքն է նպաստում մաշկի երիտասարդացմանը

13 նոյեմբերի, 2021  16:56

Կակաոն ունի մի շարք օգտակար հատկություններ, այդ թվում՝ մաշկի երիտասարդացում։ Նման կարծիք է հայտնել Լյուդմիլա Միկիտյուկը (Ռուսաստան)։

Խոսքն, իհարկե, բնական կակաոյի մասին է՝ առանց սինթետիկ հավելումների ու գունավորիչների։ Մասնագետի խոսքով՝ կակաոյի երիտասարդացնող ազդեցությունն ապահովվում է դրանում ֆենոլների ու պրոցիանիդների պարունակության շնորհիվ։ Այս նյութերը նպաստում են կոլագենի մոլեկուլների միացմանը, որն ապահովում է մաշկի առաձգականությունն ու երիտասարդությունը։

Այս ըմպելիքը նաեւ օգնում է պաշտպանվել արեւի լույսի վնասակար ազդեցությունից, ինչպես նաեւ լավացնում է մազերի վիճակը։ «Կակաոյի փոշու բաղադրությունը հարուստ է վիտամիններով եւ հանքանյութերով, որոնք նորմալացնում են մկանների աշխատանքը եւ օգնում սակավարյունությամբ տառապող մարդկանց, ապահովում են ոսկրերի խտություն, անհրաժեշտ են ակտիվ աճի եւ հղի կանանց համար, հեռացնում են վատ խոլեստերինը եւ մաքրում լյարդը, դրական ազդում սեռական հորմոնների վրա, ապահովում են բջիջների բաժանումը եւ հյուսվածքների աճը, պարունակում են հակաօքսիդանտներ, որոնք կանխում են քաղցկեղի առաջացումը, նպաստում են վերքերի արագ ապաքինմանը: Իսպանացի գիտնականներն ապացուցել են կակաոյի օգտակարությունը ցիռոզի եւ լյարդի ֆիբրոզի դեպքում»,-ասել է մասնագետը։

Այնուամենայնիվ, չնայած կակաոյի բոլոր առավելություններին՝ մասնագետը զգուշացրել է, որ այն պետք է օգտագործել զգուշությամբ, հատկապես, եթե սիրում եք ըմպելիքի մեջ շաքար եւ կաթ ավելացնել։ Շաքարավազի եւ կաթի հետ կակաոն արդեն դառնում է շատ բարձր կալորիականությամբ ըմպելիք, ուստի խորհուրդ է տրվում այն ​​խմել առավոտյան։   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է