• Latest news

Որքանո՞վ է ռիսկային կորոնավիրուսի ժամանակ իմունադեպրեսանտներ ընդունելը

18 նոյեմբերի, 2021  15:44

Իմունապրեսանտների մեծ մասի ընդունումը, որոնք ճնշում են իմունային համակարգը, իրականում չի մեծացնում ծանր COVID-19-ի կամ վարակի հետեւանքով մահվան վտանգը: Այս անսպասելի եզրակացությանն են հանգել ԱՄՆ-ից գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են The Lancet Rheumatology ամսագրում։

Համաճարակի սկզբում ենթադրվում էր, որ իմունադեպրեսանտներ ընդունող մարդիկ ավելի մեծ վտանգի տակ են գտնվում: Այնուամենայնիվ, ավելի ուշ մասնագետները պարզել են, որ ծանր COVID-19-ի դեպքում վնասի զգալի մասը պատճառվել է ոչ թե հենց վիրուսի, այլ չափազանց ուժեղ իմունային պատասխանների պատճառով: Հետեւաբար, որոշ բժիշկներ նույնիսկ սկսել են օգտագործել իմունադեպրեսանտներ կորոնավիրուսային վարակի ժամանակ։

Ամերիկացի գիտնականների խումբը՝ Ջոնս Հոփքինսի համալսարանի մասնագետների գլխավորությամբ, վերլուծել են 222 500 հիվանդների էլեկտրոնային բժշկական գրառումների տվյալները, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով 2020 թվականի հունվարից մինչեւ 2021 թվականի հունիսը: Նրանցից ավելի քան 16 000-ը մինչ հոսպիտալացումն ընդունել են իմունադեպրեսանտներ: Հետազոտողները նաեւ դասակարգել են 303 դեղամիջոցները 17 դասերի: Դրանցից ոչ մեկը կապված չի եղել մեխանիկական օդափոխության անհրաժեշտության բարձր ռիսկի հետ, ինչը վկայում է կորոնավիրուսային վարակի ծանր ընթացքի մասին։ Միակ բացառությունը եղել է մեկ դեղամիջոց՝ Ռիտուքսիմաբը: Այս դեղամիջոցի օգտագործումը կապված է մահվան ռիսկի զգալի աճի հետ: Քաղցկեղով հիվանդ 153 հիվանդի մոտ, ովքեր ընդունել են այն, մահվան վտանգը եղել է ավելի քան 2 անգամ, իսկ ռեւմատիկ հիվանդություններ ունեցող 100 հիվանդների դեպքում՝ 72%-ով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է