• Latest news

Ինչպե՞ս են էներգետիկներն ազդում օրգանիզմի վրա

21 նոյեմբերի, 2021  11:35

Էներգետիկ ըմպելիքների օգտագործումը կարող է հանգեցնել մի շարք բացասական հետեւանքների, կարծում են նյարդաբաններ Պավել Խորոշեւը եւ Ռոման Լյուկմանովը։

Ura.ru-ի հետ զրույցում մասնագետները նշել են, որ նման ըմպելիքները կարող են հանգեցնել օրգանիզմի հյուծման, նյարդային համակարգի եւ բոլոր հորմոնալ համակարգերի խափանման, իմունիտետի նվազման, ինչպես նաեւ հիվանդացության բարձրացման։

«Էներգետիկ ըմպելիքների հիմնական վնասը կապված է այն բանի հետ, որ դրանք քայքայող ազդեցություն ունեն։ Էներգետիկների օգնությամբ մենք խթանում ենք նյութափոխանակությունը, դրա պատճառով բջիջների ռեսուրսը սպառվում է, եւ նրանց բնականոն գործունեությունը խաթարվում է։ Հիպոֆիզի աշխատանքում խափանում է դիտարկվում։ Եթե էներգետիկների օգտագործումը պարբերական է դարձել, ապա ապագայում դժվար կլինի վերականգնել բոլոր հորմոնալ համակարգերի աշխատանքը»,- ասել է Խորոշեւը։

Նրա խոսքով, եթե մարդը չափից շատ էներգետիկներ է խմում, դա կարող է հանգեցնել տախիկարդիայի՝ մեծահասակ մարդու մոտ րոպեում 90-ից ավելի սրտի զարկերի, որը տեւում է կես ժամից մեկ ժամ: Մասնագետը խորհուրդ է տվել դիմել բժշկի, եթե զարկերը չնորմալանան։

Լյուկմանովն իր հերթին էներգետիկներն անվանել է էներգիայի փոխնակներ։ Նրա խոսքով՝ նման ըմպելիքներ օգտագործում են, երբ օրգանիզմին չեն բավականացնում սեփական ռեսուրսները, եթե մարդը բավականաչափ չի քնում կամ ակտիվ է։ Նրա խոսքով՝ ներուժի ցանկացած արհեստական ավելացման դեպքում օրգանիզմը ծախսում է սեփական ռեսուրսները, որոնք պահանջում են համալրում։ Եթե դա տեղի չի ունենում, սկսում են կենսագործունեության համակարգերը տուժել:

«Առաջինը, որպես կանոն, տուժում է նյարդային համակարգը, տարբեր խանգարումներ են առաջանում, իմունիտետն իջնում է, հիվանդացությունը բարձրանում, իսկ այնուհետեւ ամեն ինչ կախված է տարիքից եւ մարդկանցից՝ նրանց ունեցած հիվանդություններից»,- ասել է մասնագետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել