Ինչ է ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզը

28 օգոստոսի, 2014  15:54

«Սառցե դույլ» ֆլեշմոբի հիմնական նպատակն է տեղեկատվություն տարածել շատերին անհայտ մի հիվանդության՝ ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզի մասին։ Սակայն համաձայնվեք, որ գլխին սառցե ջուր լցնելը այնքան էլ ինֆորմատիվ չէ։ Այնպես որ, տեղեկություններ այս հիվանդության մասին կարող եք ստանալ NEWS.am Medicine-ի այս նյութից։

Ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզը կենտրոնական նյարդային համակարգի դանդաղ զարգացող, սակայն անբուժելի հիվանդություն է, որի ժամանակ ախտահարվում են շարժական նեյրոնները, ինչի հետեւանքով մկանները կաթվածահարվում են եւ հետագայում ատրոֆիայի են ենթարկվում, եւ պացիենտը չի կարողանում քայլել, երբեմն էլ՝ շարժվել եւ խոսել։ Ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզը վաղ թե ուշ սպանում է հիվանդին՝ ախտահարելով եւ կաթվածահարելով նրա շնչառական համակարգի մկանները։

Առաջին անգամ այս հիվանդությունը նկարագրել է Ժան-Մարտեն Շարկոն՝ դեռ 1869 թվականին, այդ պատճառով էլ հիվանդությունը որոշ երկրներում հայտնի է որպես «Շարկոյի հիվանդություն»։

Ախտանիշները

Հիվանդության վաղ ախտանիշներն են մկանների թուլությունը, վերջույթների թմրածությունը, ցնցումները եւ խոսքի դժվարությունը։ Սակայն խնդիրն այն է, որ բոլոր այս ախտանիշները հատուկ են նաեւ մի շարք այլ հիվանդություններին, ինչի պատճառով ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզի ախտորոշումը նկատելիորեն դժվարանում է. հաճախ այն ախտորոշվում է բավական ուշ, երբ պացիենտի մոտ մնկանների ատրոֆիա է սկսվում։

Ահա եւս մի քանի ախտանիշ, որոնք կարող են ի հայտ գալ ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզի ժամանակ.

  • Ծանր դեպրեսիա
  • Ծիծաղի կամ լացի անբացատրելի նոպաներ
  • Ընդհանուր թուլություն
  • Սպազմեր
  • Հավասարակշռության կորուստ
  • Պաթոլոգիկ ռեֆլեքսներ
  • Շնչառական խանգարումներ
  • Կուլ տալու հետ կապված դժվարություններ
  • Սրտի շողացում

Ռիսկի գործոնները

Տարեկան 100 000 մարդուց մոտ 1-2-ի մոտ ախտորոշվում է ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզ։ Սովորաբար հիվանդությունն ախտահարում է 40-60 տարեկան մարդկանց։ Հիվանդության ծագումը եւ պատճառները մասնագետներին դեռ հայտնի չեն. հիվանդների մոտ 5-10 տոկոսի մոտ այն ժառանգական բնույթ է կրում, իսկ թե ինչու է այն զարգանում բոլոր այլ պացիենտների մոտ՝ դա դեռ հայտնի չէ, այդ պատճառով, ռիսկի գործոնների մասին խոսելը բավական դժվար է։

Այս պահին մասնագետները պնդում են, որ հիվանդության դեպքերի մեծամասնությունը ոչ մի կապ չունի ոչ ժառանգականության, ոչ նախկինում ունեցած այլ հիվանդությունների կամ վնասվածքների, ոչ էլ շրջակա միջավայրի ախտոտվածության հետ։

Բուժումը

Ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզը դեռ անբուժելի հիվանդություն է համարվում, սակայն գոյություն ունի դեղամիջոց, որը դանդաղեցնում է հիվանդության ընթացքը եւ շարժական նեյրոնների վնասվելու արագությունը։

Սովորաբար ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզ ախտորոշում ունեցող պացիենտը ապրում է մոտ 3-5 տարի, սակայն բժշկությանը հայտնի է երկու դեպք, երբ հիվանդները շատ ավելի երկար են ապրել եւ մինչեւ օրս էլ կենդանի են. առաջինը հայտնի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգ է, ում մոտ հիվանդությունը ախտորոշվել է դեռ 1960 թվականին,իսկ երկրորդը կիթառահար Ջեյսոն Բեքքերն է, ում մոտ հիվանդության առաջին ախտանիշներն ի հատ են եկել 1989 թվականին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Կարդացեք նաև
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի