• Latest news

Արցախում ծնվել է պետական ծրագրով իրականացված արտամարմնային բեղմնավորմամբ առաջին երեխան

23 նոյեմբերի, 2021  11:12

Հարգելի՛ հայրենակիցներ, Արցախում ծնվել է պետական ծրագրով իրականացված արտամարմնային բեղմնավորմամբ առաջին երեխան։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել:

«Ծրագիրն անցած տարվանից իրականացվում է պետական միջոցներով և, նախընտրական խոստմանս համաձայն, անվճար առողջապահության մաս է կազմում։ Ծանր պատերազմը, ցավոք, բոլորիս կյանքում գլխիվայր փոխել է տրամադրություններն ու ծրագրերի ժամանակացույցը, բայց, հանուն մեր ժողովրդի դրսևորած կամքի ու վճռականության, հանուն մեր սուրբ նահատակների և հանուն ապագայի հանդեպ մեր ունեցած մեծ պատասխանատվության, պարտավոր ենք ապրել ու շարունակել կիսատ թողածը․․․

Նորածնի ընտանիքին անկեղծ ու ջերմ շնորհավորանքներս։ Համոզված եմ՝ շուտով այդ մեծ ուրախությունը կընդգրկի նոր ընտանիքներ։ Իսկ կառավարությունը միջոց չի խնայելու ընտանիքներին նման երջանկություն պարգևելու համար», - նշել է նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է