• Latest news

Հայաստանում փայլուն վիրաբույժներ կան. ֆրանսահայ մասնագետ

28 օգոստոսի, 2014  18:22

Հայաստանում գործող վիրաբույժները վարպետության տարբեր մակարդակներով են աչքի ընկնում. կան թե շատ լավ, եւ թե վատ վիրաբույժներ, կարծում է ֆրանսահայ ձեռքի վիրաբույժ, «Ձեռքի փոխպատվաստման ծրագրի» ղեկավար, «Երկիր եւ մշակույթ» բարեգործական կազմակերպության Ֆրանսիայի մասնաճյուղի նախագահ Արամ Ղազարյանը։

Որոշ հայաստանցի մասնագետներ, Արամ Ղազարյանի կարծիքով, փայլուն վիրաբույժներ են եւ բարձրագույն մակարդակ ունեն։

«Օրինակ, եթե իմ երեխան ոսկորների վիրաբուժության կարիք ունենա, «Արաբկիր» բժշկական կենտրոնի վիրաբույժ Կարեն Քոլոյանին հանգիստ կվստահեմ։ Եթե սրտի վիրահատության կարիք լինի, Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի վիրաբույժ Հրայր Հովակիմյանի մոտ կգնամ, իսկ եթե ձեռքի միկրովիրաբուժության անհրաժեշտություն առաջանա՝ ԵՊԲՀ-ի պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանին կդիմեմ։ Այս բժիշկները բարձրագույն մակարդակ ունեն», - վստահեցրել է Արամ Ղազարյանը՝ NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում։

Սակայն, ցավոք, բոլոր հայաստանցի վիրաբույժները չեն, որ արժանի են գովասանքի, քանի որ երկրում բժիշկների վարպետության մեծ բեւեռացում կա, եւ լավ մասնագետների կողքին նաեւ բավականին թույլ բժիշկներ կան, կարծում է ֆրանսահայ վիրաբույժը։ Նրա խոսքով, բազմաթիվ այլ երկրներում գրեթե բոլոր բժիշկները մոտավորապես նույն մակարդակն ունեն, սակայն, իհարկե, դա ամենեւին չի նշանակում, որ նրանք բոլորը լավն են։

Ընդհանուր առմամբ, Արամ Ղազարյանի կարծիքով, վիրաբուժության եւ բժշկության ընդհանուր մակարդակը Հայաստանում որոշակի բարելավման կարիք ունի։

Հիշեցնենք, որ Արամ Ղազարյանը Հայաստան էր ժամանել՝ ծննդաբերական կաթվածով տառապող մոտ 30 երեխաներին զննելու եւ մի քանի բարեգործական վիրահատություն իրականացնելու նպատակով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է