• Latest news

Ինչու՞ դիաբետիկները պետք է դդմի սերմեր ուտեն

25 նոյեմբերի, 2021  16:26

Պարզվել է, որ դդմի սերմերն օգտակար են շաքարային դիաբետի դեպքում: Ինչպես նշում է Express-ը, այդ սերմերում պարունակվող պոլիսախարիդներն շաքարը կարգավորող ազդեցություն ունեն։

2-րդ տիպի շաքարային դիաբետով մարդկանց օրգանիզմը չի կարող պատշաճ կերպով արձագանքել ինսուլինի արտադրությանը, որը սովորաբար կլանում է արյան շաքարը՝ էներգիայի վերածելու համար: Արյան շաքարի բարձր մակարդակը կարող է լրջորեն վնասել առողջությունը։

Կենսաբանները պարզել են, որ դդմի սերմերում պարունակվող պոլիսախարիդները շաքարը կարգավորող ազդեցություն են ցուցաբերել։ Սպիտակուցներով եւ ճարպերով հարուստ սերմերը կարող են օգտագործվել դիաբետիկների կողմից՝ ուտելուց հետո արյան բարձր շաքարի դեմ պայքարելու համար: Մասնագետների կարծիքով՝ 60 գրամ դդմի սերմի օգտագործումը շաքարի մակարդակը նվազեցնում է մինչեւ 35 տոկոսով։

Դիաբետով հիվանդներին, ինչպես նաեւ այս հիվանդության կանխարգելման համար խորհուրդ է տրվում սննդակարգում մագնեզիումով հարուստ մթերքներ ներառել։ Այն պարունակվում է ամբողջական ձավարեղենի, ընկույզների եւ կանաչ տերեւավոր բանջարեղենի մեջ։


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է