• Latest news

Շաքարախտ. Բարձր շաքարի 5 մաշկային ախտանիշներ

28 նոյեմբերի, 2021  11:26

Շաքարախտը կարող է դրսեւորվել տարբեր ձեւերով, այդ թվում՝ մաշկի վրա։ Ուշադրության են պահանջում հետեւյալ ախտանիշները.

Ապաքինման խնդիրներ

Մաշկաբանության ամերիկյան ակադեմիայի (AAD) մասնագետները հիշեցնում են, որ շաքարախտի դեպքում կտրվածքները կամ մաշկի այլ վնասվածքները սկսում են ավելի դանդաղ ապաքինվել:

Մատների կոշտ մաշկ

Արյան մեջ շաքարի չափազանց բարձր մակարդակը կարող է ձեռքերի եւ ոտքերի մատների կոշտ կամ հաստացած մաշկի պատճառ դառնալ: Բացի այդ, եթե երկար տարիներ շաքարախտը վատ է վերահսկվում, մատները կարող են կոշտանալ եւ ավելի վատ շարժվել:

Ափերի մաշկի փոփոխություն

Շաքարախտի դեպքում ձեռքերի ափերի մաշկը կարող է ձգված եւ մոմե տեսք ունենալ, եւ այս ախտանիշը նույնպես պետք չէ անտեսել:

Բշտիկներ

Երբեմն հիպերգլիկեմիայի՝ արյան մեջ շաքարի բարձր մակարդակի հետեւանք են դառնում մաշկի վրա հանկարծակի առաջացած բշտիկները։ Նման գոյացությունները հաճախ հայտնվում են ձեռքերի, ոտքերի, նախաբազուկների վրա: Կարելի է նկատել առանձին մեծ բշտիկ կամ ավելի փոքրերի խումբ, կամ ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը:

Մաշկային վարակներ

Շաքարախտի դեպքում մաշկային վարակները կարող են առաջանալ մարմնի ցանկացած մասում, այդ թվում՝ ոտքերի մատների միջեւ, մեկ կամ մի քանի եղունգների շուրջը, գլխամաշկի վրա: Նման վարակի արտաքին ախտանշաններն են.

  • մաշկի ցավոտ այտուցը,
  • քոր առաջացնող ցանը, մանր բշտիկները,
  • չոր թեփոտված մաշկը,
  • կաթնաշոռի նմանվող սպիտակ արտադրանքը։

Թվարկված նշանների ի հայտ գալը կարող է վկայել այն մասին, որ մարդը չախտորոշված շաքարախտ կամ նախաշաքարախտ ունի, եւ նա պետք է դիմի մասնագետի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է