• Latest news

Ո՞ր մթերքներն են կրճատում կյանքի տեւողությունը

28 նոյեմբերի, 2021  18:38

Որոշ մթերքներ չափազանց վնասակար են առողջության համար եւ կարող են կրճատել կյանքի սպասելի տեւողությունը, վկայում է բժիշկ-սննդաբան, սննդագետ, բժշկական գիտությունների թեկնածու Իննա Կոնոնենկոն (Ռուսաստան)։

Մասնագետի խոսքով՝ մարդը կարող է ազդել գլիկացիոն գործընթացի վրա՝ վտանգավոր գործընթաց, որի ժամանակ գլյուկոզայի ավելցուկը սկսում է քայքայել օրգանիզմում եղած սպիտակուցները։

Մասնագետը նշել է, որ նման գործընթաց կարող է տեղի ունենալ նաեւ մթերքների մեջ, երբ դրանք բարձր ջերմային մշակման են ենթարկվում։ Նրա խոսքով, որքան բարձր է ջերմաստիճանը եւ որքան երկար է պատրաստման ժամանակը, այնքան ավելի շատ գլիկացիոն վերջնական արտադրանք (ԳՎԱ) է առաջանում:

«ԳՎԱ-ն կարող է կուտակվել անոթներում, գլխուղեղում եւ մարմնի այլ մասերում՝ առաջացնելով տարբեր հիվանդություններ, որոնք ազդում են ծերացման վրա»,- ասել է մասնագետը։

Նրա խոսքով՝ խաշած ձուն պարունակում է 63, տապակած ձվածեղը՝ 600, իսկ պաքսիմատով տապակած հավը՝ մինչեւ 10 000 միավոր AGE։ Մասնագետի խոսքով՝ օրական պետք է օգտագործել ոչ ավելի, քան 9000 միավոր գլիկացիոն վերջնական արտադրանք։

Մասնագետը հավելել է, որ խորովածի եւ մսային այլ ուտեստների վնասակարությունը կարելի է նվազեցնել 2 անգամ, եթե դրանք նախապես մարինացվեն, մշակվեն քացախով կամ կիտրոնաթթվով։

Բացի այդ, մարդը կարող է ազդել օքսիդացման գործընթացի եւ ազատ ռադիկալների ձեւավորման վրա, որոնք ոչնչացնում են օրգանիզմի բջիջները:

Դիետոլոգի կարծիքով՝ ցածր մակարդակի քրոնիկ բորբոքումը մարդու համար վտանգավոր գործոն է, որն ազդում է տելոմերների երկարության վրա։ Որպես կանոն, բորբոքումը տեղայնացվում է աղիքներում, դրանում բնակություն են հաստատում պաթոգեն բակտերիաներ, սնկեր, վիրուսներ, հելմինտներ։

Աղիների ճիշտ միկրոֆլորան պահպանելու համար սննդաբանը խորհուրդ է տվել դրանք զրկել ախտածիններից՝ նրանց օրգանիզմում բազմացման հնարավորություն չտալով։ Դրա համար, ըստ Կոնոնենկոյի, պետք է մինչեւ նվազագույնը սահմանափակել մրգերի, շաքարի, ալյուրի, կաթնամթերքի, ձավարեղենի, ինչպես նաեւ լոլիկի, սմբուկի, կարտոֆիլի եւ բուլղարական պղպեղի օգտագործումը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել