• Latest news

Վեյփինգը կարող է գենային մակարդակով խախտել թոքերի աշխատանքը․ հետազոտություն

26 նոյեմբերի, 2021  13:42

Էլեկտրոնային ծխախոտը խաթարում է բնածին իմունիտետի եւ բորբոքման համար պատասխանատու գեները, ինչպես նաեւ լրջորեն ազդում է թոքերի բջիջներում միտոքոնդրիաների աշխատանքի վրա: Այս եզրակացությանն են եկել ամերիկացի գիտնականները, ովքեր նոր հետազոտություն են հրապարակել Nature ամսագրում։

Ըստ Medportal.ru-ի՝ վեյփինգը հաճախ համարվում է ծխելու ավելի անվտանգ այլընտրանք: Այնուամենայնիվ, ԱՀԿ-ն այն վտանգավոր է համարում հատկապես երեխաների եւ դեռահասների համար։

Ներկայումս տարբեր երկրներում օրինական եւ բժշկական վերաբերմունքը վեյփինգի նկատմամբ տարբեր է: Մեծ Բրիտանիան, օրինակ, պաշտոնապես էլեկտրոնային ծխախոտը համարում է 95%-ով ավելի քիչ վնասակար, քան սովորական ծխախոտը: Իսկ Միացյալ Նահանգների որոշ նահանգներում վեյփերի վաճառքն ընդհանրապես արգելված է։ 

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ վեյփինգը նույնքան վնասակար է առանձին համակարգերի եւ օրգանների համար, որքան սովորական ծխախոտը: Գիտնականները վերլուծել են թոքերի բջիջները ծխողների (ինչպես սովորական, այնպես էլ էլեկտրոնային) եւ չծխողների մոտ: Պարզվել է, որ ծխողների մոտ խախտվել է միտոքոնդրիաների աշխատանքի համար պատասխանատու գեների աշխատանքը՝ հատուկ օրգանելներ, որոնք պատասխանատու են բջիջներում էներգիայի հավասարակշռության համար։

․Գիտնականները հայտնաբերել են նաեւ վնասվածքներ ԴՆԹ-ի այն հատվածներում, որոնք պատասխանատու են բնածին իմունիտետի եւ բորբոքային պրոցեսների հետ կապված մոլեկուլների արտադրության համար: Այս դեպքում գենային խանգարումները կապված են եղել ծխելու տեւողության հետ։

«Մենք պարզեցինք, որ վեյփինգի գենային խանգարումների ավելի քան 80%-ը կապված է ծխելու ինտենսիվության եւ տեւողության հետ»,-ասել է հետազոտության հեղինակներից մեկը՝ պրոֆեսոր Ահմադ Բեսարատինիան:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել