• Latest news

Ո՞ր մթերքներն են բարելավում մաշկը

26 նոյեմբերի, 2021  19:43

Որոշ մթերքներ ոչ միայն օգտակար են առողջության համար, այլ նաեւ կարող են օգնել բարելավել մաշկի առողջությունը: Այս մասին հայտնում է սպորտային սննդաբան Տարա Կաֆը (Ավստրալիա)։

Ինչպես նշել է Daily Mail-ը, մասնագետը խորհուրդ է տալիս ավելի հաճախ օգտագործել ֆերմենտացված մթերքներ՝ կեֆիր, թեյասունկ, մածուն, կիմչի, թթու կաղամբ եւ թթու վարունգ։ Նրա խոսքով՝ նման սնունդը պարունակում է մեծ քանակությամբ կենսամատչելի սննդանյութեր, որոնք մաշկը ներսից լցնում են օգտակար միկրոէլեմենտներով։  

Նա նաեւ խորհուրդ է տալիս ավելի շատ մուգ կանաչ տերեւավոր բանջարեղեն օգտագործել, ինչպիսիք են բրոկկոլին, կաղամբը եւ կալե կաղամբը: Դրանք հարուստ են ծծմբային միացություններով, որոնք հեռացնում են տոքսինները մաշկից՝ այն դարձնելով գեղեցիկ, մաքուր եւ փայլուն։

Խորհուրդ է տրվում նաեւ սննդակարգում ներառել հատապտուղներ եւ նուռ, քանի որ դրանք պարունակում են մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, հակաբորբոքային եւ սնուցիչ նյութեր, որոնք նպաստում են կոլագենի արտադրությանը եւ պաշտպանում են մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթումից:

Դիետոլոգը հավելել է, որ չպետք է անտեսել օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ մթերքները։ Նրա խոսքով՝ կտավատի եւ չիայի սերմերը, սաղմոնը, սարդինան խոնավեցնում եւ հարթեցնում են մաշկը, ինչպես նաեւ հակաբորբոքային ազդեցություն ունեն եւ պայքարում են էպիդերմիսի չորության եւ տոնուսի կորստի դեմ։

Մասնագետը նշել է նաեւ բետա-կարոտին պարունակող մթերքների կանոնավոր օգտագործման անհրաժեշտությունը։

«Գազարն ու քաղցր կարտոֆիլը օգնում են երիտասարդացնել մաշկը եւ նպաստում են բջիջների նորացմանը», - ասում է Տարա Կաֆը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։