• Latest news

Կորոնավիրուսի oմիկրոն շտամի ոչ տիպիկ ախտանշանները

29 նոյեմբերի, 2021  09:27

Կորոնավիրուսի նոր տարբերակով, որը կոչվում է օմիկրոն շտամ, վարակվելիս հոտառությունն ու համը սովորաբար չեն անհետանում։ Հիվանդները սովորաբար ունենում են միայն ջերմություն եւ հոգնածություն: Այս մասին հայտնում են Հարավային Աֆրիկայի բուժաշխատողները։

Ըստ SM-News-ի՝ վիրուսի նոր շտամով վարակված հիվանդների մեծ մասի մոտ նաեւ երակազարկն է հաճախակիանում։ Հետաքրքիր է նաեւ, որ օմիկրոնի շտամը հիմնականում տարածվում է երիտասարդների շրջանում։ Ըստ Հարավային Աֆրիկայի բժիշկների՝ հիվանդանոցներ են ընդունվում 20-30 տարեկան մարդիկ, նրանց 65 տոկոսը չի պատվաստված չէ:

Նշենք, որ նոյեմբերի 11-ին Հարավային Աֆրիկայում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր՝ B.1.1.529 շտամը։ Վարակման առաջին հաստատված դեպքերը գրանցվել են նոյեմբերի 24-ին։ Շտամը կոչվել է հունական «օմիկրոն» տառով, իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպության մակարդակով արդեն հասցրել են ճանաչել դրա վտանգը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել