• Latest news

Կարո՞ղ է արդյոք սպիտակ հացը շաքարախտի հանգեցնել

29 նոյեմբերի, 2021  20:29

Սպիտակ հացին պետք է աղանդերի պես վերաբերվել, եւ այն չպետք է անընդհատ օգտագործել։ Նման կարծիք է հայտնել սննդաբան Ելենա Սոլոմատինան (Ռուսաստան)։

Մարդիկ, ովքեր ամեն օր սպիտակ հաց են ուտում, վտանգի են ենթարկում իրենց առողջությունը, ասում է նա, քանի որ «ամենօրյա օգտագործումը կարող է ինսուլինի դիմադրության, շաքարախտի եւ գիրության» հանգեցնել:

Ինչպես նշել է մասնագետը, սպիտակ ալյուրն օրգանիզմի վրա շաքարի նման է ազդում. դրանից ստացված մթերքներն արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կտրուկ բարձրացման են հանգեցնում։ Սա էներգիայի ավելացման է առաջացնում, սակայն ենթաստամոքսային գեղձը գլյուկոզայի կոնցենտրացիայի ավելացմանն արձագանքում է ինսուլինի ինտենսիվ արտադրությամբ, եւ մարդն այդ վիճակում ուժի անկում եւ գրգռում է զգում:

Եթե ​​մարդը կանոնավոր կերպով սպիտակ ալյուրով հաց է ուտում, այդպիսի տատանումները կարող են նպաստել ինսուլինի դիմադրության զարգացմանը, որն իր հերթին 2-րդ տիպի շաքարախտի խթանիչ է համարվում:

Սննդաբանի խոսքով՝ սպիտակ հացը պետք է ուտել այնպես, ինչպես բարձր կալորիականությամբ աղանդերը, այսինքն՝ միայն երբեմն։ Արյան մեջ շաքարի մակարդակը կտրուկ բարձրացնող մթերքի հետ մեկտեղ պետք է ընկույզ, բանջարեղեն, սպիտակուցներ ուտել, որոնք դանդաղեցնում են գլյուկոզայի հոսքն արյան մեջ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել