• Latest news

Կորոնավիրուսի նոր շտամի տարածումը նվազեցնելու համար Հայաստանում մի շարք սահմանափակումներ են նախատեսվում. Ավանեսյան

29 նոյեմբերի, 2021  12:12

Կորոնավիրուսի նոր՝ օմիկրոն շտամի տարածումը նվազեցնելու համար Հայաստանում մի շարք սահմանափակումներ են նախատեսվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով, այսօր նախատեսվում է միջգերատեսչական հանձնաժողովի նիստ անցկացնել, քննարկել բոլոր առաջարկները, եւ մինչեւ օրվա վերջ հստակ սահմանափակումների ցուցակը հավանաբար արդեն պատրաստ կլինի:

Մասնավորապես, նախատեսվում է որոշ սահմանափակումներ կիրառել տվյալ երկրներից եկող քաղաքացիների համար. Հարավաֆրիկյան Հանրապետություն, Բոդսվանայի հանրապետություն, Լեսոտոյի Թագավորություն, Նամիբիաայի Հանրապետություն, Զիմբաբվեի հանրապետություն, Մոզամբիկ, Մադագասկար, Տանզանիա:

Նախարարի խոսքով, կորոնավիրուսի նոր շտամի տարածումը, ինչպես հայտնի է, սկսել է Հարավաֆրիկյան Հանրապետությունից: Շտամը 50 մուտացիա է կրում, որոնցից 30-ը վերաբերվում են վիրուսի սպայկային սպիտակուցին: Այժմ մանրակրկիտ ուսումնասիրություններ են անցկացվում թե մի շարք երկրներում, եւ թե ԱՀԿ-ի կողմից, պարզելու համար, թե բացի տարածման ակտիվությունից ինչ այլ առանձնահատկություններ ունի այս նոր շտամը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել