• Latest news

Ինսուլտի 5 նախանշաններ, որոնց մասին բոլորը պետք է իմանան

30 նոյեմբերի, 2021  09:44

Կաթվածի առաջին նախանշանները հայտնվում են նոպայից մի քանի շաբաթ առաջ, բայց շատերը ուշադրություն չեն դարձնում դրանց: Այդ նախանշանների մասին պատմել են Սրտի գերմանական հիմնադրամի մասնագետները։

Focus-ը գրում է, որ հիվանդության հինգ վաղ նշանների շարքում են մարմնի կեսի, մի ձեռքի կամ ոտքի կաթվածը, բերանի անկյունների իջեցումը կամ դժվարությամբ ժպտալը:

Մասնագետը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել նաեւ խոսքի խանգարումներին, օրինակ՝ ոչ հստակ խոսքին, նախադասության կառուցման հետ կապված խնդիրներին։ Կաթվածի մեկ այլ նախանշան կարող է լինել հանկարծակի, ուժեղ գլխացավը: Հնարավոր ինսուլտի հինգերորդ նշանը տեսողության խանգարումն է՝ մինչեւ կուրություն։

Բժիշկները խորհուրդ են տվել այս ախտանիշներից որեւէ մեկի ի հայտ է գալու կամ առավել եւս կրկին ի հայտ է գալու դեպքում անմիջապես դիմել բժշկի։ Ռիսկի խմբի հիվանդներին նրանք նաեւ կոչ են արել պարբերաբար չափել զարկերակային ճնշումը եւ անպայման ուշադրություն դարձնել սրտի անհամաչափ զարկերին:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել