• Latest news

Հայ բժիշկները վերապատրաստում կանցնեն Ֆրանսիայի Գյուստավ Ռուսի ուռուցքաբանական կենտրոնում

29 նոյեմբերի, 2021  18:35

Առողջապահության նախարարության Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի (ի դեմս տնօրեն Նարեկ Մանուկյանի) և Գյուստավ Ռուսի ուռուցքաբանական կենտրոնի (ի դեմս տնօրեն, պրոֆեսոր Ֆաբրիս Բարլեզիի) միջև Փարիզում փոխըմբռման հուշագիր է ստորագրվել, որն ամուր հիմք է ապահովում ուռուցքաբանական հաստատությունների սերտ համագործակցության համար` որպես քույր կառույցների:

ՀՀ առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Գյուստավ Ռուսի ուռուցքաբանական կենտրոնը, որը միաժամանակ համալսարանական հիվանդանոց է, քաղցկեղի հետազոտման և այդ հիվանդության դեմ պայքարի առաջատար կենտրոնն է Եվրոպայում: 2020թ. Վարկանիշային տվյալների համաձայն` այն ընդգրկվել է աշխարհում ուռուցքաբանական կենտրոնների առաջատար հնգյակում։

Հուշագիրը նախատեսում է հայ բժիշկների կարճաժամկետ և միջնաժամկետ վերապատրաստում և փորձի փոխանակում Ֆրանսիայում, բարձր որակավորում ունեցող ֆրանսիացի մասնագետների պարբերական այցելություններ ՈւԱԿ, հազվադեպ հանդիպող ուռուցքների և բարդ դեպքերի համատեղ բուժում և վարում՝ պայմանավորված Հայաստանում համապատասխան ենթակառուցվածքների բացակայությամբ,  ինչպես նաև փոխշահավետ գործընկերություն այլ ուղղություններով և ձևաչափերով: Արժևորելով ֆրանսիական գերազանցությունը քաղցկեղի դեմ պայքարի ոլորտում՝ ՈւԱԿ-ի որոշ ծառայություններ կվերագործարկվեն ֆրանսիական մոդելով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել