• Latest news

Կորոնավիրուսի դեմ երրորդ՝ խթանիչ (բուստեր) պատվաստումը կարելի է ստանալ նույն կամ այլ պատվաստանյութով․ ԱՆ

1 դեկտեմբերի, 2021  12:29

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախարարի հրամանով հաստատվել է COVID-19-ի դեմ խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում իրականացնելու ուղեցույցը:

ԱՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ COVID-19-ի դեմ պատվաստումների ամբողջական կուրսից հետո խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում առաջարկվում է իրականացնել 18 և բարձր տարիքի անձանց` ըստ դիմելիության, առաջնահերթություն տալով ռիսկի խմբերի անձանց:

Հարկ է նշել, որ`

կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական պատվաստումից հետո կորոնավիրուսային հիվանդությունով հիվանդացած և առողջացած անձը կարող է ստանալ մեկ խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում COVID-19-ի դեմ նույն կամ այլ պատվաստանյութով՝ կորոնավիրուսային հիվանդության ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից 6 ամիս անց,

COVID-19-ի դեմ մեկ դեղաչափ պատվաստումից հետո կորոնավիրուսային հիվանդությունով հիվանդացած և առողջացած անձը վերջին ախտանշաներն անցնելուց 14 օր անց կարող է ստանալ պատվաստանյութի երկրորդ դեղաչափը: Երկրորդ դեղաչափից 6 ամիս անց նա կարող է ստանալ խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ նույն կամ այլ պատվաստանյութով,

կորոնավիրուսային հիվանդության դեմ մեկ կամ երկու դեղաչափ պատվաստված անձը վերջինից առնվազն 4 շաբաթ անց կարող է պատվաստվել COVID-19-ի դեմ այլ պատվաստանյութով՝ ըստ տվյալ անձի դիմելիության և գրավոր համաձայնության:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է