• Latest news

COVID-19 համաճարակի դասերը դեռ բավականաչափ ուսումնասիրված չեն. Նանուշյանը՝ Ժնևի հատուկ նստաշրջանում

1 դեկտեմբերի, 2021  13:47

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը մեկնել է Ժնև` մասնակցելու Առողջապահության համաշխարհային ասամբլեայի երկրորդ հատուկ նստաշրջանին:

ԱՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Վեհաժողովին մասնակցում են ԱՀԿ անդամ-պետությունների քաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ, ինչպես նաև ոլորտային փորձագետներ:

Նստաշրջանի հիմնական նպատակն է դիտարկել համավարակներին պատրաստվածության և արձագանքման շուրջ ԱՀԿ կոնվենցիայի, համաձայնագրի կամ այլ միջազգային փաստաթղթի մշակման նպատակահարմարությունը։

Մասնակիցները քննարկելու են COVID-19 համավարակի հաղթահարմանն ուղղված հարցեր` առավել պատրաստ դիմակայելու թե՛ ներկա վարակի հնարավոր զարգացումներին, թե՛ գալիք վարակներին:

Առողջապահության համաշխարհային ասամբլեայի հատուկ նստաշրջանին ելույթով հանդես է եկել Լենա Նանուշյանը, ներկայացրել Հայաստանի դիրքորոշումը քննարկվող հիմնական թեմայի` համավարակներին պատրաստվածության և արձագանքման շուրջ ԱՀԿ կոնվենցիայի, համաձայնագրի կամ այլ միջազգային փաստաթղթի մշակման նպատակահարմարության վերաբերյալ:

Հայաստանը սկզբունքորեն աջակցում է համաճարակի կանխարգելման և դրա դեմ պայքարի համար նոր իրավական պարտադիր փաստաթուղթ մշակելու ջանքերին։

«Կարծում ենք, որ COVID-19 համաճարակի դասերը դեռ բավականաչափ ուսումնասիրված չեն և պահանջում են ավելի խորը քննություն: Նախքան համաճարակի դեմ պատրաստվածության և արձագանքման իրավական պարտավորեցնող պայմանագիրը հաստատելու որոշում ընդունելը, անհրաժեշտ է լրջորեն գնահատել անդամ-պետությունների մակարդակով առողջապահական կանոնակարգերը», - ասել է Լենա Նանուշյանը` հավելելով, որ Հայաստանն աջակցում է միջկառավարական բանակցային մարմնի ստեղծման առաջարկին, և այս բոլոր մարտահրավերների դեմ կմշակի համապատասխան արձագանք-լուծումներ, կորոշի միջազգային նոր փաստաթղթի շրջանակը, բովանդակությունը, կառուցվածքն ու վերջնական կարգավիճակը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել