• Latest news

Հայաստանում կա 3489 ՄԻԱՎ վարակակիր․ այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է

1 դեկտեմբերի, 2021  17:04

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն ամեն տարի նշվում է դեկտեմբերի 1-ին: Օրվա նպատակն է բարձրացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին գլոբալ իրազեկությունը և միջազգային համերաշխություն ցուցաբերել համաճարակի դեմ պայքարում: Ամբողջ աշխարհում մարդիկ միավորվում են՝ աջակցություն ցուցաբերելու ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և հիշելու ՁԻԱՀ-ի հետ կապակցված հիվանդություններից մահացածներին: Այս տարվա ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա թեման է` «Վե՛րջ դնենք անհավասարությանը», «Վե՛րջ դնենք ՁԻԱՀ-ին» և «Վե՛րջ դնենք համավարակներին»:

Վիճակագրական տվյալների համաձայն` 2020 թվականին մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) ապրող մարդկանց գնահատված թիվը կազմել է 37,7 միլիոն, որոնց շուրջ 73%-ն ընդգրկված է եղել հակառետրովիրուսային դեղերով բուժման ծրագրում: Նույն ժամանակահատվածում աշխարհում գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի 1 միլիոն 500 հազար նոր դեպք և 680 հազար մահ` ՄԻԱՎ-ի հետ կապված պատճառներից:

Հայաստանում մարդու իմունային անբավարարության վիրուսով (վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից: ՀՀ քաղաքացիների շրջանում 1988-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 30-ը ներառյալ Հայաստանում ախտորոշվել է ՄԻԱՎ վարակի 4498 դեպք, որից 2184-ը եղել են ՁԻԱՀ-ով դեպքեր: Նույն ժամակահատվածում այդ հիվանդությունից մահացածների թիվը կազմել է 1012: 0-15 տարեկան երեխաների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ-ի 74, որից ՁԻԱՀ-ի` 41 դեպք:

ՀՀ քաղաքացիների շրջանում 2021 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը ներառյալ ախտորոշվել է ՄԻԱՎ վարակի 344 նոր, որից 163-ը` ՁԻԱՀ-ի դեպքեր: Գրանցվել է մահվան 81 դեպք, որոնցից 61-ը` արական և 20-ը` իգական սեռի շրջանում: Հղիության ընթացքում հայտնաբերվել է ՄԻԱՎ վարակի 17 դեպք։

Դեպքեր են գրանցվել նաև օտարերկրյա քաղաքացիների շրջանում` 1988-2021թթ. հոկտեմբեր ժամանակահատվածում, ընդհանուր առմամբ, 242 դեպք, որոնցից 20-ը` 2021 թվականի ընթացքում:

2021 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ` Հայաստանում իրենց կարգավիճակն իմացող ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվը կազմել է 3489, որոնցից հակառետրովիրուսային բուժման մեջ ընդգրկված է 2603 մարդ:

Նշենք, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ոլորտում մեր երկիրը բազմաթիվ հաջողություններ է գրանցել։

Նոր կորոնավիրուսային համավարակն (COVID-19), ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում լրջագույն մարտահրավեր է: Սակայն պետք է փաստենք, որ քաղաքացիական հասարակության գործընկեր կազմակերպությունների հետ մեր համատեղ ջանքերի շնորհիվ` COVID-19-ի հետ կապված արտակարգ իրավիճակում մեր երկրում հակառետրովիուսային բուժման ընդհատումներ գրեթե չեն եղել:

Այսօր ևս մեկ անգամ հարկ է նշել, որ միավորելով ջանքերը` կշարունակենք աշխատել մինչև 2030 թվականը ՁԻԱՀ-ի համաճարակը վերացնելու ուղղությամբ` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից սահմանված 95-95-95 թիրախներին համահունչ, որը ենթադրում է, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց 95%-ը պետք է իմանա իր կարգավիճակի մասին, նրանց 95%-ը պետք է ստանա բուժում, և բուժվողների 95%-ի մոտ պետք է գրանցվի վիրուսային ծանրաբեռնվածության չհայտնաբերվող մակարդակ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է