• Latest news

Ինչպես եւ ինչու է ֆիզիկական ակտիվությունն ազդում կյանքի տեւողության վրա

4 դեկտեմբերի, 2021  20:30

Ֆիզիկական ակտիվությունը երկարացնում է մարդու կյանքը, որն արդեն դուրս է եկել վերարտադրողական տարիքից: Դա հայտնի է բավականին վաղուց, սակայն միայն վերջերս են գիտնականները կարողացել պարզաբանումներ կատարել այդ կապակցությամբ:

Proceedings of the National Academy of Sciences պարբերականում հրապարակված հոդվածում Հարվարդի համալսարանից էվոլյուցիոն կենսաբանները պատմել են, որ ֆիզիկական ակտիվության ու կյանքի տեւողության միջեւ կապը բացատրվում է նրանով, որ վարժանքները թույլ են տալիս էներգիան հեռացնել պաթոլոգիկ գործընթացներից, որոնք տեղի են ունենում տարեց հասակում:

Հիպոթեզի համաձայն՝ մարդկանց էվոլյուցիան այնպես է ընթացել, որպեսզի տարիքի հետ նրանք շարունակեն մնալ ֆիզիկապես ակտիվ: Ակտիվությունը դանդաղեցնում է առողջության աստիճանական վատթարացումը եւ պաշտպանում սրտանոթային հիվանդություններից, երկրորդ տիպի դիաբետից, եւ անգամ քաղցկեղի որոշ տեսակներից: Իսկ ֆիզիկական ակտիվության պակասը մեծացնում է հիվանդությունների ռիսկն ու կրճատում կյանքի տեւողությունը:

Գիտնականների խոսքով՝ կապիկները, որոնք սովորաբար հանդիպում են վայրի բնության մեջ ընդամենը 35-40 տարի եւ հազվադեպ են ապրում դաշտանադադարից հետո, զգալի չափով պակաս ակտիվ են, քան մարդկանց մեծամասնությունը: Դա կարող է նշանակել, որ էվոլյուցիայի ընթացքում մարդու ընտրությունը եղել է ի օգուտ երկարակեցության ու ակտիվության:

Այսպես, ժամանակակից որսորդ-հավաքողները միջինում չափավորից մինչեւ բարձր ինտենսիվությամբ ֆիզիկական աշխատանքով են զբաղվում օրական շուրջ 135 րոպե եւ սովորաբար ապրում են շուրջ 70 տարի: Պեղումների արդյունքները վկայում են, որ կյանքի մեծ տեւողությունը սովորական երեւույթ էր շուրջ 40 000 տարի առաջ:

Գիտնականների կարծիքով՝ ֆիզիկական ակտիվությունը ոչ միայն այրում է կալորիաները, այլեւ ֆիզիոլոգիական սթրես է առաջացնում, այդ թվում՝ վնաս մոլեկուլային, բջջային եւ հյուսվածքային մակարդակներում: Այնուամենայնիվ, ակտիվանում են վերականգնողական մեխանիզմները՝ ներառյալ աճառային հյուսվածքի ռեգեներացիան, միկրոճաքերի ապաքինումը, հակաօքսիդանտների եւ հակաբորբոքային մոլեկուլների ազատումը: Բջիջների եւ ԴՆԹ-ի վերականգնման գործընթացները նվազեցնում են շաքարախտի, ճարպակալման, քաղցկեղի, օստեոպորոզի, Ալցհեյմերի հիվանդության, դեպրեսիայի եւ, ընդհանրապես, վաղաժամ մահվան ռիսկը: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել