• Latest news

Ճիշտ ժամանակին կիրառված սահմանափակող միջոցառումները հնարավորություն են տալիս պաշտպանելու նաեւ տնտեսությունը. Անահիտ Ավանեսյան

2 դեկտեմբերի, 2021  13:32

Ճիշտ ժամանակին կիրառված սահմանափակող միջոցառումները հնարավորություն են տալիս պաշտպանելու ոչ միայն մարդկանց առողջությունը, այլ նաեւ տնտեսությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը

«Այս համավարակը ստեղծել է ճնշում, եւ առողջապահական համակարգերի, եւ տնտեսությունների, եւ ազգային անվտանգության առումով շատ լուրջ մարտահրավեր է: Բայց ո՞րն է մեր ճանապարհը: Եթե մենք չենք կիրառում սահմանափակող միջոցառումներ, ապա ի՞նչ իրավիճակի առջեւ ենք մենք կանգնում: Շատ ավելի վատ՝ եւ առողջապահական, եւ տնտեսական, եւ բոլոր առումներով: Այսինքն, ճիշտ ժամանակին կիրառված սահմանափակող միջոցառումները մեզ հնարավորություն են տալիս պաշտպանելու առաջին հերթին մարդկանց կյանքն ու առողջությունը, բայց նաեւ տնտեսությունը: Նաեւ նույն ռեստորանները, նույն համերգային եւ այլ գործունեությունը: Որովհետեւ եթե մենք ունենում ենք կառավարելիության շրջանակից դուրս հիվանդացության աստիճան, բոլորս հասկանում ենք, որ խնդիրը արդեն անդրադառնում է բոլորիս վրա», - ասաց նա:

Նախարարի խոսքով՝ ռեստորաններն ու այլ կազմակերպությունները չեն կարող չենթարկվել կիրառվող սահմանափակումներին, ինչպես, օրինակ, չեն կարող հրաժարվել հարկային պարտավորությունները կատարելուց:

«Սահմանված կանոնները պետք է հստակորեն պահպանվեն, եթե չեն պահպանվում, ինչպես այլ իրավակարգավորումների դեպքում, կան սանկցիաներ: Եթե ինչ-որ ռեստորան այսօր հայտարարի, որ այլեւս հարկային պարտավորությունները չի կատարելու, ի՞նչ կպատահի: Պարզ է, որ կլինեն իրավական հետեւանքներ», - ասաց Ավանեսյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ