• Latest news

Օմիկրոն շտամը 3 անգամ ավելի վարակիչ է COVID-19 տարած մարդկանց համար, քան վիրուսի նախորդ տարբերակները

3 դեկտեմբերի, 2021  19:34

Omicron շտամը 3 անգամ ավելի վարակիչ է ավելի վաղ COVID-19 տարած մարդկանց համար, քան կորոնավիրուսի նախորդ տարբերակները։ Այս մասին նախազգուշացնում են Հարավաֆրիկյան Հանրապետության (Հարավային Աֆրիկա) համաճարակաբանական մոդելավորման եւ վերլուծության կենտրոնի եւ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի (ԻՀԱԻ) գիտնականները։

Reuters-ի փոխանցմամբ՝ օմիկրոն շտամը կարող է շրջանցել կորոնավիրուսի ավելի վաղ տարբերակներով վարակվման արդյունքում ձեռք բերված իմունիտետը։

ԻՀԱԻ-ի աշխատակից ֆոն Գոտբերգն իր հերթին Աֆրիկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տարածաշրջանային գրասենյակի ճեպազրույցի ժամանակ ասել է, որ կորոնավիրուսի նախորդ տարբերակներից վերականգնման փաստը պաշտպանություն չի ապահովում օմիկրոն շտամից։

«Մենք ավելի վաղ կորոնավիրուս տարած մարդկանց թվի աճ ենք տեսնում, ովքեր կրկին հիվանդացել են COVID-19-ով՝ օմիկրոնի շտամի տարածման հետեւանքով»,- ասել է նա։

Գոթբերգի խոսքով` ավելի վաղ Հարավային Աֆրիկայում հիվանդությունը տարած մարդիկ չէին վարակվում դելտա շտամով, սակայն նոր օմիկրոն շտամով նրանք վարակվում են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ