• Latest news

Նոր դեղամիջոցը կարող է փոխել Պարկինսոնի հիվանդությամբ հիվանդների կյանքը

3 դեկտեմբերի, 2021  23:42

Տեխասի կենսաբժշկական հետազոտությունների ինստիտուտի գիտնականները նոր դեղամիջոցի խոստումնալից թեկնածու են գտել, որը նվազագույնի է հասցնում մկանների անվերահսկելի անկանոն շարժումները (դիսկինեզիա) Պարկինսոնի հիվանդության դեպքում:

Experimental Neurology ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ PD13R փոքր մոլեկուլը նվազեցրել է դիսկինեզիան ավելի քան 85 տոկոսով կապիկների մոտ Պարկինսոնի հիվանդության դեպքում: Ավելին, այս միացությունն ընդունելիս կենդանիները շատ ավելի լավ են քնել` մեկ այլ դեղամիջոցի համեմատ, որը հաճախ նշանակվում է դիսկինեզիայի դեպքում:

Դիսկինեզիան խնդիր է, որին հաճախ բախվում են Պարկինսոնի հիվանդությամբ հիվանդները: Սա ինքնին հիվանդության ախտանիշ չէ. դիսկինեզիան ի հայտ է գալիս լեւոդոպայի՝ Պարկինսոնի հիվանդության համար նշանակվող հիմնական դեղամիջոցի ընդունման սկզբից մոտ 5 տարի անց:

«Լեւոդոպան հիանալի դեղամիջոց է, բայց` իր կողմնակի ազդեցություններով: Եթե ​​մենք կարողանանք դրանք վերացնել, Պարկինսոնի հիվանդությամբ հիվանդների կյանքը կտրուկ կփոխվի»,- ասել է Տեխասի կենսաբժշկական հետազոտությունների ինստիտուտի դոցենտ եւ հոդվածի գլխավոր հեղինակ, բժիշկ Մարսել Դաադին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել