• Latest news

Կորոնավիրուսի դեմ պատվաստումների արդյունավետությունը կարող է կապված լինել աղիքային միկրոբիոտայի կազմի հետ

6 դեկտեմբերի, 2021  17:30

Աղիքներում առկա մանրէները կարգավորում են իմունիտետը եւ ազդում COVID-19-ի ծանր ընթացքի վրա։ Ավելին, միկրոբիոտայի բաղադրությունը կարող է ուղղակիորեն կապված լինել կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո չեզոքացնող հակամարմինների մակարդակի հետ։ Նման եզրակացության են հանգել Հոնկոնգի չինական համալսարանի (CU Medicine) գիտնականները։

Medportal.ru-ի փոխանցմամբ՝ նոր հետազոտությանը մասնակցել են 18-ից 67 տարեկան 138 Հոնկոնգի բնակիչ, բոլորն էլ SinoVac կամ Pfizer պատվաստանյութեր են ստացել։ Նրանք բոլորն էլ արյան եւ կղանքի նմուշներ են հանձնել պատվաստումից առաջ եւ դեղամիջոցի երկրորդ բաղադրիչը ստանալուց մեկ ամիս անց։

Այնուհետեւ գիտնականները համեմատել են չեզոքացնող հակամարմինների մակարդակը յուրաքանչյուր մասնակցի աղիքային միկրոբիոտայի կազմի հետ եւ անմիջական կապ նկատել պատվաստումից հետո ցածր իմունային պատասխանի եւ աղիքներում Bifidobacterium adolescentis բակտերիայի բացակայության հետ: Բիֆիդոբակտերիաների այս տեսակը պատկանում է պրոբիոտիկների ընտանիքին եւ «ապրում» է մեր աղիքներում ծնվելու պահից, սակայն ժամանակի ընթացքում դրա քանակն արագորեն նվազում է սթրեսի, հակաբիոտիկների եւ անառողջ սննդակարգի ազդեցության տակ։

Բիֆիդոբակտերիաները, ըստ գիտնականների, կարեւոր դեր են խաղում իմունային համակարգի խթանման գործում, պաշտպանություն են ստեղծում պաթոգեն միկրոբներից, սինթեզում են վիտամինները եւ քայքայում բարդ ածխաջրերը: Bifidobacterium adolescentis-ի պակասը կամ բացակայությունն օրգանիզմում շատ դժվար է փոխհատուցել:

Ըստ գիտնականների՝ այս արդյունքները հուշում են աղիների միկրոբիոտայի վերականգնման թերապեւտիկ մեթոդների մշակման մասին՝ պատվաստանյութերի արդյունավետությունը բարձրացնելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։