• Latest news

Ինչպե՞ս է կորոնավիրուսը կոտրում իմունիտետը

8 դեկտեմբերի, 2021  18:05

SARS-CoV-2-ը կարող է շարքից հանել մոլեկուլյար ուղին, որը կապված է МНС-I իմունահամատեղելիության գլխավոր համալիր անվանվող իմունային համալիրի հետ։ Սա կարող է բացատրել, թե ինչպես է կորոնավիրուսին հաջողվում խուսափել օրգանիզմի պաշտպանական համակարգերից։ Այս մասին տեղեկացվում է Nature Communications ամսագրում հրապարակված հոդվածում։

Ճապոնացի եւ ամերիկացի հետազոտողները ցույց են տվել, թե ինչպես է SARS-CoV-2 վիրուսը, որն առաջացնում է COVID-19, կոտրում պացիենտների իմունային համակարգի գեների էքսպրեսիան։ Դա թույլ է տալիս ուսումնասիրել բարդ բջջային ազդանշանային ուղիների գործառույթը, որոնք արձակում են իմունային ռեակցիաներ մանրէների եւ վիրուսների դեմ պայքարելու համար։ МНС-I մեխանիզմը կատարում է կենտրոնական դերերից մեկը վիրուսների դեմ իմունային պատասխանում՝ թույլ տալով վարակված բջջին «գայթակղել» ցիտոթունավոր Т-բջիջներին։

Հետազոտությունը ցույց է տվել, որ SARS-CoV-2 վիրուսի սպիտակուցը, որն անվանվում է ORF 6, ճնշում տեր-բջջի սպիտակուցին, որը կոչվում է NLRC5, եւ МНС-I-ի ակտիվացման պատասխանատուն է։ ORF-6-ը խանգարում է բջջային ազդանշանների փոխանցմանը, ինչն անջատում է NLRC5-ի էքսպրեսիան եւ ուղղակիորեն արգելակում է դրա ֆունկցիան։ Հետագա ուսումնասիրությունները կօգնեն գտնել եւ թեստավորել այն դեղամիջոցները, որոնք կարգելակեն ORF-6 վիրուսային սպիտակուցի ակտիվությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել