• Latest news

Հաստ աղու քաղցկեղ. Ի՞նչ ռիսկի գործոններ են հայտնի եւ ինչու՞ է հիվանդացությունը աճում

13 դեկտեմբերի, 2021  13:35

Քաղցկեղներով հիվանդացության աճին առաջին հերթին նպաստում է կյանքի տեւողության աճը. ինչքան երկար է ապրում մարդը, այնքան մեծանում է հավանականությունը, որ նրա մոտ ծեր տարիքում քաղցկեղ կլինի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը:

Նրա խոսքով, ախտորոշման նոր մեթոդների ի հայտ գալը նպաստում է քաղցկեղային հիվանդությունների հայտնաբերելիության աճին, ինչը եւս ազդում է վիճակագրության վրա:

Իր հերթին էնդոսկոպիստ Վլադիմիր Նահապետյանը նշեց, որ մի շարք ռիսկի գործոններ կարող են ազդել հաստ աղու քաղցկեղի զարգացման հավանականության վրա:

Մասնավորապես, մեծ դեր են խաղում ժառանգական նախատրամադրվածությունը, ինչպես նաեւ վնասակար սովորությունները. ալկոհոլը եւ ծխախոտը մեծացնում են հաստ աղու քաղցկեղի զարգացման ռիսկը: Կարմիր մսի մեծ քանակը սննդակարգի մեջ եւս մեծացնում է այս հիվանդության ի հայտ գալու հավանականությունը:

Նշենք, որ իր տարածվածությամբ այս ամբողջ աշխարհում հաստ աղու քաղցկեղը բոլոր քաղցկեղների մեջ երրորդ տեղն է զբաղեցնում: Ամեն տարի աշխարհում այս հիվանդության 1 մլն նոր դեպք է հայտնաբերվում եւ մոտ 500 000 մահ: Ավելի հաճախ այս հիվանդությունը հանդիպում է տղամարդկանց մոտ:

Հաստ աղու քաղցկեղի դեպքում 5-ամյա ապրելիությունը 64 տոկոս է, իսկ վաղ հայտնաբերման դեպքում՝ 90 տոկոս:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է