• Latest news

2 մթերք, որոնք օգնում են նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը

15 դեկտեմբերի, 2021  09:45

Խոլեստերինն անհրաժեշտ է մարդու օրգանիզմին, սակայն դրա ավելցուկը կարող է հանգեցնել լուրջ հետեւանքների, կարծում են Սրտի ամերիկյան ասոցիացիայի մասնագետները։

Նրանց կարծիքով՝ երկու մթերք կա, որոնք կարող են օգնել նվազեցնել խոլեստերինի բարձր մակարդակը։

Այդ մթերքներից առաջինը, ըստ մասնագետների, ձուկն է։ Այն հարուստ է սրտի համար օգտակար օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք բարձրացնում են «լավ» խոլեստերինի մակարդակը եւ նվազեցնում «վատ» խոլեստերինինը:

Երկրորդ մթերքը սխտորն է, որը պարունակում է C եւ B6 վիտամիններ, մանգան եւ սելեն։

Սրտաբանները խորհուրդ են տալիս փոխել սննդակարգը, սկսել ավելի ակտիվ ապրելակերպ եւ թողնել ծխելը, որպեսզի խոլեստերինը վերադառնա նորմային։

Մասնավորապես, նրանք խորհուրդ են տալիս կրճատել յուղոտ սնունդը, հատկապես այն մթերքները, որոնք հագեցած ճարպեր են պարունակում: Այնուամենայնիվ, կարելի է ուտել ավելի առողջ տեսակի՝ չհագեցած ճարպեր պարունակող ուտեստներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել