• Latest news

Ինչպե՞ս վերականգնել հիշողությունը COVID-19-ից հետո

16 դեկտեմբերի, 2021  15:37

Հիշողության եւ ճանաչողական ֆունկցիայի վերականգնումը COVID-19-ից հետո կախված է նրանից, թե որքանով է վնասվել ուղեղը։ Նման կարծիք է հայտնել Էնգելհարդտի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի բջիջների բազմացման լաբորատորիայի ղեկավար, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Պյոտր Չումակովը։

Ura.ru-ի հետ զրույցում մասնագետը նշել է, որ հաճախ կորոնավիրուսային վարակի ժամանակ մանր անոթները թրոմբոզվում են, ինչի արդյունքում հիշողության համար պատասխանատու նեյրոնների որոշակի քանակ «անջատվում» է։

Հաճախ ոչ բոլոր կապերն է հաջողվում վերականգնել, բայց տեղեկատվությունը հիշելու ունակությունը կարելի է նորմալ վիճակի վերադարձնել: Դա անելու համար պետք է մարզել հիշողությունը. երբ ուղեղը զբաղված է տեղեկատվությունը հիշելով, այն թարմացնում է հիշողությունը եւ մարզում է մյուս նեյրոնները՝ այդ գործառույթը ստանձնելու համար: Արդյունքում հիշողությունը, ըստ մասնագետի, ուժեղանում է։

Նյարդաբան Պավել Խորոշեւը, իր հերթին, նույնպես նշել է, որ COVID-19-ից հետո նյարդային բջիջները հնարավոր է վերականգնել մտավոր ծանրաբեռնվածության շնորհիվ։

«Ամեն ինչ կախված է ուղեղի վնասվածքի չափից, միգուցե այն կարելի է վերականգնել, միգուցե` ոչ: Բայց, ինչը շատ կարեւոր է, ուղեղը շատ պլաստիկ բան է, եւ նյարդային բջիջները վերականգնվում են, թեկուզ` տարիքի հետ ավելի դանդաղ, ոչ միշտ եւ ոչ բոլոր տեղերում, բայց վերականգնվում են, եւ ամեն ինչ կախված է միայն սովորելուց: Այսինքն՝ եթե կա ծանրաբեռնվածություն, ուրեմն օրգանն ապրում է, եթե ծանրաբեռնվածություն չկա, ապա օրգանիզմը չի վերականգնի այս կամ այն ​​ստրուկտուրան»,- ասաց նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել