• Latest news

Ալկոհոլից լյարդի վնասման 5 ախտանիշներ

9 հունվարի, 2022  11:21

Որոշ վաղ ախտանիշներ կարող են ցույց տալ, որ մարդը ալկոհոլի պատճառով լյարդի հետ կապված խնդիրներ ունի: Այս մասին հայտնում են բրիտանական British Liver Trust բարեգործական կազմակերպության մասնագետները։

Ըստ մասնագետների՝ հատուկ ուշադրություն են պահանջում հետեւյալ ախտանիշները.

  • որովայնային ցավ,
  • հոգնածություն,
  • փորլուծություն,
  • սրտխառնոց,
  • ընդհանուր վատ ինքնազգացողություն։

Լյարդի հետ կապված խնդիրներ ունեցող որոշ պացիենտների մոտ կարող է նաեւ ախորժակի կորուստ առաջանալ:

Մասնագետների կարծիքով՝ լյարդի հետ կապված խնդիրները կարող են խաթարել օրգանիզմի մինչեւ 500 կենսական գործառույթներ։ Այս օրգանը չափազանց կարեւոր է մարդու համար եւ պատասխանատու է տոքսինների չեզոքացման եւ դուրսբերման հարցում։ Սակայն ամեն անգամ, երբ լյարդը զտում է ալկոհոլը, նրա որոշ բջիջներ «մահանում են»:

Ուստի մասնագետները կոչ են արել ընդմիջումներ անել ալկոհոլային խմիչքների օգտագործման միջեւ, քանի որ օրգանիզմին որոշակի ժամանակ է պետք, որպեսզի այն նոր բջիջներ վերարտադրի եւ արտադրի։ Մի քանի օր անընդմեջ խմելու դեպքում լյարդը կարող է լրջորեն տուժել։

Գիտնականների խոսքով՝ երկար տարիներ ալկոհոլի չափից ավելի օգտագործումը նվազեցնում է լյարդի վերարտադրելու ունակությունը: Սա կարող է այս օրգանի լուրջ եւ անշրջելի վնասման պատճառել դառնալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է